Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր». Լիլիթ Բլեյան

«Էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր». Լիլիթ Բլեյան
456
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 00:36

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սա դնում եմ միայն, որ նայենք ու հիշենք, որ.
- էս մարդը բանակցել է մեր բոլորի անունից՝ էս նույն ոճով,
- էս մարդը, այ էս ոճով, մեր երկրի պատմությունը սկսել է «իր սեփական, զրոյական կետից» ( էն նույն երկրի՝ Խորենացու, Թումանյանի, Կոմիտասի երկրի պատմությունը, հա)
- էս մարդը մեզ տարել է պատերազմի, որը շրջել է մեր բոլորի կյանքը,
- այ էս նույն ոճով վարել է պատերազմը՝ հազարավորների կյանքերի գնով,
- էս նույն ոճով կոչ է արել կամավորներին, որ գնան զոհվեն իր «գերագույն» հրամանատարության ներքո,
- էս նույն ոճով մեզ թշնամացրել է բոլորի հետ,
- էս նույն ձևերով էնքան է «խաղաղություն» բանակցել, որ իրար հետևից նոր արյունոտ կռիվներ է բերել ու տարածքներ կորցրել՝ մեր բոլորի միակ երկրից,
- էս նույն մարդը, այ հենց էս մարդը, որ էս նույն շարժումներով գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ», հետո մեր բոլորի անունից գնացել ու ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում
- էս մարդը բոլորիս անունից հրաժարվել է Արցախից՝ էնտեղ շրջափակման մեջ թողնելով մեր հարազատներին ու մեր գանձերը,
- էս մարդու քայլերի պատճառով արցախցիները զրկվել են իրենց տնից ու հողից, մենք բոլորս զրկվել ենք Արցախից,
- էս նույն ձևերով նա հիմա հրահանգում է անել ամեն ինչ, որ իր քայլերի հետևանքով հայրենազրկված, տնազրկված, արյունոտված կյանքերով արցախցիները հեռանան Հայաստանից,
- էս նույն ոճով գերիների հարցով է զբաղվում,
- էս նույն ոճով գնում է Մատենադարան ու անխնա կրթում բոլորիս,
- էս նույն ոճով շարունակում է վճռել բոլորիս ճակատագրերը, մեր բոլորի ապագան,
- էս նույն ոճով կառավարում է երկիրը յոթ տարի, ու նրան դեռ ինչ-որ մարդիկ ասում են ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ ու լուռումունջ կատարում հրահանգները։
Ու սա ֆիլմ չի, իրական կյանք է, ու էս ծաղրի թատրոնն արժեցել է մի ամբողջ Արցախ ու հազարավոր կյանքեր։
Շարունակեք մեծարել, ձեզ սազում է»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան