«Մտածել՝ թալանի մեջ խրվածները պետք է թալան վերադարձնեն, միամտություն կլինի»․ Դավիթ Մանուկյան

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աներկբա է, որ ժողովրդից թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին։ Մտածել, որ օրվա իշխանությունները, ովքեր իրենք են խրված թալանի մեջ, պետք է թալան վերադարձնեն՝ առնվազն մանկական միամտություն կլինի։
Մի քանի հոգի, մի տեղ, կարող են, ինչ-որ ակցիա անել, մեկ ուրիշները գնան դատախազություն բողոքեն, մեկը կարող է հարցազրույց տալ և որոշ պահանջներ առաջ քաշել, մյուսը անզորությունից գոռալ՝ միևնույն է, ոչինչ չի՛ փոխվելու, քանի դեռ չկա միասնական, գիտակցված և վճռական պայքար՝ հանուն ազգային շահերի, հանուն արդարության և ճշմարտության։
Ազգովի հայտնվել ենք մի շղթայի ներսում, որի օղակները տարբեր են, բայց բոլորը նույն դերն են խաղում՝ խեղդում են Հայաստանն ու հայ ժողովրդին։
Ոչ մի թալանչի, ինքն իրեն չի՛ ձեռբակալելու, ոչ մի հանցագործ, ինքն իրեն բանտ չի՛ ուղղարկելու, ոչ մի հայրենավաճառ, կամավոր չի՛ ընդունելու իր մեղքը, ոչ մի դավաճան, ինքն իրեն չի՛ պատժելու։ Եվ պետք չի հուսալ, որ ինչ-որ մեկը դարձի է եկել՝ վատին քանի դեռ չես պատժել, նա չի՛ ուղղվելու։
Որքան էլ դժվար լինի այս շղթան փշրել՝ դա հնարավոր է։ Նրանք ունեն փող, մեդիաներ, հազար ու մի ծառաներ, տիրապետում են պետական ու մասնավոր հսկայական ռեսուրսների, ունեն ինտելեկտ, փորձ, իսկ ժողովուրդը՝ միամիտ, աղքատ, պառակտված, վիրավոր, անկազմակերպ, դրա համար էլ կարողանում են իշխել և օգտագործել իրենց շահերի համար։ Ժողովուրդն իր ուժը պետք է իր ներսից գտնի՝ միասնությամբ, հավատքով, իմաստությամբ, հանուն գաղափարի համառ և վճռական պայքարով։
Սա է ճանպարհը՝ բարդ ու դժվար, սակայն պատվաբեր և ժողովրդի իրական հաղթանակի ճանապարհը»։

«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
120:06
«Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան
4319:42
«Այս իշխանությունն իր ձեռքերն է տաքացնում Երևանում կատարված և կատարվող շինարարությունների վրա»․ Ոսկան Սարգսյան
4619:24
«Այլանդակ բառամթերքով իշխանամետներն անձեռնմխելի են, իսկ ընդդիմադիրները մանրադիտակի տակ են»»․ Դերենիկ Մալխասյան
5019:00
«Համաշխարհային հակամարտության սկսվելու հավանականությունն ամենաբարձրն է 1945 թվականից ի վեր»․ Մեդվեդև
14418:08
«Մեր երկար ձեռքը կհասնի ձեզ». Նեթանյահուն նախազգուշացրել է Իսրայելի հակառակորդներին (տեսանյութ)
13917:43
«25 տարի է՝ Հայաստանը չի կարողանում դուրս գալ մոնիթորինգի տակից»․ Արթուր Դանիելյան
6017:24
«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և բարձրաստիճան այլ դիվանագետների
6117:18