Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն»․ Սևակ Հակոբյան

«Ինչո՞ւ են ՔՊ-ին ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն»․ Սևակ Հակոբյան
306
Այսօր, 00:42

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Հայաստանի այսօրվա իշխանությանը շատերը՝ վերլուծաբաններ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, ժողովուրդը հաճախ են ասում ադրբեջանա-թուրքական իշխանություն։ Ինչո՞ւ են այդպես ասում։ Միանգամից ասեմ, որ խոսքս վիրավորանքի մասին չէ, ադրբեջանա-թուրքական իշխանությունը վիրավորանքի համար չենք ասում, այլ՝ հստակ կողմնորոշման։ Բայց, իհարկե, ամեն դեպքում վիրավորական է, որ որևէ մեկին ասեն թուրք-ադրբեջանական։ Կան, չէ՞, իշխանություններ, որ լինում են ռուսամետ, արևմտամետ և այլն։ Սրանք էլ ադրբեջանա-թուրքական են։ Խոսենք օրինակներով։
Ադրբեջանցիները միշտ ատելություն են տարածել ամբողջ հայ ժողովրդի, նկատմամբ, արցախահայության նկատմամբ՝ առանձնահատուկ․ անվանել են անջատողականներ, տեռորիստներ և այլն։ Էսօր Հայաստանի իշխանությունները նույնկերպ ատելություն են տարածում արցախցիների նկատմամբ․ դա անում են իշխանության աջակիցները, ֆեյքերը, ՔՊ-ական պատգամավորները, ԱԺ նախագահը, Նիկոլը ելույթներում, հարցազրույցներում, գրառումներում և այլն։ Ասում են՝ փախել եք, չեք կռվել, մեր հարկերը կերել եք, թալանել եք և այլն։ Թարմ օրինակը Խաչատուր Սուքիասյանն է, ասում է՝ չեն կռվել, փախել են, մի 10 զոհ են ունեցել, հետո իբր շտկում է իրեն, բայց զոհերը պլյուս-մինուսով հաշվող քաղաքական ուժի պարագայում սովոր ենք էդպես մտածելուն։ Արցախցիների նկատմամբ էս ատելության հրահրումը ՔՊ-ականների լրատվամիջոցներում ՔՊ-ական պատգամավորների ելույթներում նույն ադրբեջանա-թուրքական գիծն է։
Արցախի և արցախցի ղեկավարերի նկատմամբ, հերոսների նկատմամբ վերաբերմունքը նույնը չէ՞ Ադրբեջանում ու Հայաստանի իշխանական հատվածում։ Ադրբեջանցիները նրանց անվանել են հանցագործներ, տեռորիստներ, հետախուզում են հայտարարել, հիմա էլ ում հաջողացրել են բռնել՝ դատում են։ Իսկ երկուշաբթի օրը Երևանում ի՞նչ դատական նիստ է․ մեղադրյալի աթոռին են Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը։ Ադրբեջանում դատում են Արցախն ազատագրելու, պահպանելու համար։ Հայաստանում, վստահաբար, էլի նույնը։ Հայաստանի իշխանությունը որևէ քայլ չի անում նրանց Բաքվից բերելու համար․ մեղադրում են՝ թող մեզ լսեին, թող գնային բանակցելու՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Ու երբ մենք էդ դատական նիստերը, գերիների նկատամբ վերաբերմունքը համադրում ենք, եզրակացությունն այն է, որ Հաաստանում ադրբեջանաթուրքական իշխանություն է․ դա իրավիճակի գնահատականն է։
Հլը պատկերացրեք՝ վաղը ՌԴ նախագահը այտարարի, թե Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, բողոքի նոտաներ է, որ կուղարկեն, մինչև ՄԱԿ անվտանգության խորհուրդ՝ մեր երկրի գործերին խառնվելու համար։ Բայց Ադրբեջանի նախագահը պահանջում է փոխել սահմանադրության կոնկրետ դրույթներ, սրանք ասում են՝ այո, փոխելու ենք։ Կարո՞ղ ենք ասել ադրբեջանաթուրքական իշխանություն։ Կարող ենք։ Անկախ նրանից, թե սրանք ոնց են հիմնավորում ադրբեջանական պահանջները կատարելու իրենց քայլը։
Էրդողան ասում է՝ պետք է պատմաբանների հանձնաժողովով քննենք 1915թ․ մութ էջերը, նիկոլենք ասում են՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն չէ, դեռ պետք է պարզենք ինչ է եղել։ Արարատն է ասում՝ պատմությունը պատմություն, հարևանությունը հարևանություն։ Նիկոլն էլ ասում է՝ մենք՝ Հայաստանը, Թուրրքիան, Ադրբեջանը զգում ենք իրար կարիքը։ Բա դա հենց ադրբեջանա-թուրքական իշխանության պահվածք է։
Ադրբեջանն ասում է՝ ճանաչեք Արցախը Ադրբեջան, Հայաստանի իշխանությունն ասում է՝ Ղարաբաղը երբեք Հայաստան չի եղել։ Նույն բառապաշարն է, դրա համար էլ ասում ենք ադրբեջանա-թուրքական իշխանություն։ Այդպես ենք ասում, որովհետև սրանք հողերը ադրբեջանցիներին հանձնելու հետ հաշտ են, բայց իշխանությունը ուժեղ ղեկավարի փոխանցելու հետ հաշտ չեն։ Ադրբեջանն ասում է՝ Ղարաբաղը իմն է, չի կարող իմ երկրում մի հատ էլ լինել Արցախի նախագահական, կառավարություն, ԱԺ, Նիկոլն ասում է՝ չի կարող Հայաստանում լինել Արցախի որևէ ինստիտուտ։ Ալիևն ասում է՝ պետք է 300 հազար ադրբեջանցի գա Հայաստանում ապրելու, Նիկոլը համաձայն է քննարկել։ Ադրբեջանն ասում է՝ ես Ղարաբաղի հարցը լուծել եմ, Նիկոլն ասում է՝ մոռացեք Ղարաբաղյան շարժման մասին, դա չի շարունակվելու։
Կարճ ասած՝ երբ ասում ենք ադրբեջանա-թուրքական իշխանություն, ունի հիմք, դա այս իշխանության իրական կերպարի, հոգեբանության, քաղաքականության նկարագրումն է։ Հիմա սրանք ինչ անում են, համոզմունքո՞վ են անում, գործակա՞լ են, արյան կա՞պ ունեն, ստիպվա՞ծ են անում, ցույց կտան հետագա բացհայտումները, որոնք անպայման լինելու են։ Բայց էս մեր երկիրը, ընդունենք, որ շատ մնաց ադրբեջանաթուրքական գծի մեջ․ 7 տարում այդ քաղաքականությունը մեզ շատ ողբերգություներ բերեց»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան