«Չկա տենց տիեզերական ստորություն, որին սա պատրաստ չէ գնալու»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
100
Այսօր, 00:24
«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլիզմը նաև թուրքի հարճ լինելու մասին է։ Կներեք, առկա իրականության մեջ ավելի տեղին կլինի շտկում մտցնել այս պնդման մեջ ու ասել, որ թուրքի էլ չէ՝ ադրբեջանցու հարճ լինել է քարոզում մեզ նիկոլիզմը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր վիժվածքը մեկ օրակարգ ու նույնիսկ գերնպատակ ունի՝ մնալ իշխանության մինչև վերջ։ Կլինի այդ վերջն իրենը, թե՝ պետությանը, դա իր համար արդեն երկրորդական հարց է։ Ու այդ գերնպատակից ելնելով՝ հիմա նա առաջնորդվում է ցինիկ պրագմատիզմով. իր միակ աներկբա արտաքին քաղաքական հենարանը մնացել է Ադրբեջանը՝ Նիկոլի կառուցողական գործընկեր Ալիևով։ Ու հենց սրա համար էլ ադրբեջանցիները սահմանին կրակում են, որ վիժվածքը վեր կենա ու ասի՝ հանգիստ եղեք, ժողովուրդ ջան, քանի ես եմ իշխանության՝ պատերազմ չի լինի։ Ինչ պետք է կտամ՝ հողեր, անկախության հռչակագիր, պատերազմի մասնակիցների, տո դաժե Մարիամիկին ու Աշոտիկին կտամ (Աննային չեմ տա՝ Էրատոս իմ մյուս գերնպատակն է, որ էս կյանքին այլասերված իմաստ է տալիս ինձ համար) Ալիևի տղու հարեմ, բայց զատո՝ պատերազմ չի լինի։ Հենց հայերը էս մասսիջը սկսեցին մի քիչ վատ հասկանալ, կամ էլ բավարար չափով չտպավորվեցին՝ Ադրբեջանն էլ ավելի ուժեղ կկարակի, էս անգամ զոհեր ու վիրավորներ էլ կլինեն, իսկ հետո օրինակ՝ Հիքմեթ Հաջիևը կասի, որ խաղաղության պայմանագիր կկնքեն ևս մի նախապայմանի դեպքում՝ իրենց Նիկոլը ոչ մի դեպքում չպետք է կորցնի իշխանությունը։ Եթե կորցրեց՝ պատերազմ կսկսենք։ Հենց սրա համար է ՔՊ-ական խունտան, որն արդեն խունտա էլ չէ, այլ՝ դե ֆակտո ադրբեջանական օկուպացիոն ադմինիստրացիա, իր ողջ քարոզչական ռեսորսներն ու ներուժը նետել Արցախի հայերի դեհումանիզացմանը, նրանց արժանիքների ու ամագների արժեզրկմանը, նրանց զոհերի ու զոհողության ժխտմանը, որովհետև քիչ է զուտ ժողովրդին պատերազմով վախեցնել։ Ի վերջո, ժողովրդի լայն զանգվածներ կարող են չվախենալ, իսկ ավելի լայն զանգվածներ, վախենալով հանդերձ, պատերազմը գերադասեն Արևմտյան Ադրբեջան դառնալուն։ Ուստի պետք է ժողովրդին համոզել, որ արա՜, ձեզնից ի՞նչ կռվող, բա դուք կարող եք Ադրբեջանի պես վեհ ու հզոր ուժի դեմ կռիվ տա՞լ։ Ի՞նչ ղարաբաղցի, արա՜, դրանք ի՞նչ կռիվ տվող, դրանք սաղ թողեցին ու փախան։ Տո վաբշե, ի՞նչ ղարաբաղցի, տո դրանք վաբշե մա՞րդ են։ Սաղ ձեր երեխեքը գնացին զոհվան, իսկ դրանք սկի մի բաժակ ջուր չէին տալիս։ Հենց էս ա Նիկոլիզմի նարրատիվը՝ մի կողմից ահուսարսափ սերմանել Ադրբեջանի հետ պատերազմի նկատմամբ այն աստիճան, որ միջին վիճակագրական հայ սպառողը պատրաստ լինի զիջել ամեն ինչ, միայն թե պատերազմ չլինի, իսկ մյուս կողմից սերմանել ու անընդհատ յուղ լցնել ներազգային թշնամանքի խարույկի վրա, աղավաղել ու այլասերել ամեն լավն ու պետականը, վեհացնել ու գովել ամեն ստորություն ու միջակություն։ Ու էս գիծը մենակ ուժեղանալու է, որովհետև, կրկնում եմ՝ Նիկոլի վերջին արտաքին քաղաքական հենարանը, որի համար կենաց մահու հարց է, որ Նիկոլը մնա իշխանության՝ Ադրբեջանն է ու Ալիևը։ Իրենց քիմքին էլ հաճելի է իրեն պահելու հիմա էլ ադրբեջանցու հարճ դառած մեր վիժվածքը։ Ելքը տրիվիալ է։ Ես չեմ կարող վախեցողին համոզել, որ չվախենա պատերազմից, բայց ես ցանկացած վախեցողի կարող եմ մատների վրա բացատրել, որ ամենավատ պատերազմն այդքան վախենալու չէ, որքան ամենալավ ցեղասպանությունը, իսկ Նիկոլը մեզ հենց այդ հանգրվանին է տանում։ Ես չեմ կարող համոզել, որ պետք է սիրել զմիմյանս, որովհետև ինքս մեղավոր եմ ու օրինակ էս վիժվածքին ու իրեն սպասարկող մանկուրտներին ատում եմ, ատում եմ նաև էն նախրին, որ ինքնամոռաց պաշտում է սրան ու օրինակ՝ նույն Արցախի հայի մասին ավելի վատ ա արտահայտվում, քան Բաքվի ադրբեջանցու և Իզմիրի թրքի։ Չեմ կարող համոզել ինձ, որ սիրեմ դրանց, ուր մնաց թե՝ ուրիշին քարոզեմ։ Փոխարենը, կարող եմ ապացուցել, որ ապաշքյարա իրար ատելու ու նիկոլիզմի նարրատիվով պառակտվելու փոխարեն, եկեք ատենք մեզ պառակտողներին։ Ցավոք սրտի, թե՝ բարեբախտաբար, նիկոլիզմով մեր հասարակությունն այնքան խորն է ախտահարված, որ երկու հարցով կարելի է բացահայտել այդ վարակի ցանկացած կրողի։ Հ.Գ. Իմացե՛ք ու հիշե՛ք, չկա տենց տիեզերական ստորություն, որին էս վիժվածքը պատրաստ չէ գնալու, որպեսզի կառչի իր գերնպատակից՝ աթոռից։ Իմացե՛ք, հիշե՛ք ու պատրաստ եղեք գործել ըստ այդմ»։