«Պետրոսը կարգադրել է բոլորին՝ Բագրատյանը Հ1 չպիտի գա»․ Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուրեմն այսօր աչքովս մի տեսանյութ ընկավ, ուր Նիկոլ Փաշինյանը երկչոտ տոնով ասում է, թե իր խոստացած թալանից 2 տրլն դրամ (5 մլրդ դոլար) արդեն ետ է բերել։ Չհասկացա։ Այդ ինչպե՞ս։ Դու մի ասա ՆՓ-ն նկատի ունի այն, որ բյուջեն եկմուտներով 2017թ․ 1.5 տրլն դրամից դարձել է 3.5 տրլն դրամ։ Բայց դա թալանի հետ ի՞նչ կապ ունի։ Վերջին 8 տարիների բյուջեներում եկամուտների մասով ոչ մի դրամ իբրև թալանած միջոց չի մուտքագրվել։ Դրա փոխարեն պետական պարտքը 6 մլրդ դոլարից (2.4 տրլն դրամ) դարձել է 13 մլրդ դոլար (5.2 տրլն դոլար)։ Այն է, ավելացել է 2.8 տրլն դոլարով։ Ընդ որում այդ 2.8 տրլն դոլարից 2.4-ը 13-14% վերցրած ներքին պարտք է։ Եվս 1. տրլն-ով բյուջեն ավելացել է գնաճի հաշվին։ Պարտք ես վերցնում մտցնում ես բյուջե ու ՔՊ-ականներին պարգևավճար տալիս ու ասում ես թալանի դեմ ես պայքարո՞ւմ։ Հիմա հարց. ինչքա՞ն ենք հանդուրժելու սրա ստերը։ Նույն ձևով ստում է սահմանազատումից, խաղաղության պայմանագրից, եվրոինտեգրացիայից, ՀԱՊԿ անգործությունից, պատմությունից և այլն։
p.s. Այս թեմաներով բազմիցս բանավեճի եմ հրավիրել ՆՓ-ին՝ ապարդյուն։ Պետրոսը կարգադրել է բոլորին. Բագրատյանը Հ1 չպիտի գա։ Գիտի թե Հ1 իրա հոր տունն է»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
26219.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
154316.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
126215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74314.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
165213.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
200210.11.2026, 19:37