Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Քննադատությանը զուգահեռ շարունակում են քաղաքական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին». Էդգար Ղազարյան

«Քննադատությանը զուգահեռ շարունակում են քաղաքական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին». Էդգար Ղազարյան
205
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 23:18

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման կապակցությամբ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների փաստարկված ելույթներն ու հիմնավոր քննադատությունը ենթադրում և հույս է ներշնչում, որ քննարկումների արդյունքներով այսօր ելույթներով հանդես եկած պատգամավորները կնախաձեռնեն Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթաց։ Հակառակ պարագայում կստացվի, որ նրանք քննադատությանը զուգահեռ շարունակում են քաղաքական աջակցություն ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը՝ արձանագրված թերությունները համարելով ոչ էական և անկարևոր»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան