Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Տապալվելուց հետո ուշքի են գալիս ու ասում` նոր ընտրություններ անենք». Դերենիկ Մալխասյան

«Տապալվելուց հետո ուշքի են գալիս ու ասում` նոր ընտրություններ անենք». Դերենիկ Մալխասյան
308
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 02:06

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրիում իշխանություն ձեռք գցելը ՔՊ-ի համար «Կոկա-Կոլա»-ի խցանի վիճակահանությանը մասնակցելու նման մի բան է դարձել
ՔՊ-ի պահվածքը, իրոք, զարմանալի է։ Նիկոլ Փաշինյանի խմբակը Գյումրիում արդեն երկրորդ ընտրությունն է պարտվում։ Պարտվում են, բայց խարդավանքներ են կազմակերպում, այդ խարդավանքները վերջնարդյունքում իրենց դեմ են աշխատում, նույնիսկ այդտեղ են տապալվում։ Տապալվելուց հետո մի փոքր ուշքի են գալիս ու ասում են, թե նոր ընտրություններ անենք։ Չեմ հասկանում, ինչքա՞ն պետք է մերժվեն ու պարտվեն, որ խելքը գլուխները գա ու համակերպվին մերժվածի կարգավիճակի հետ։ Երկրի երկրորդ քաղաքի կառավարումը հո «Կոկա-Կոլա»-ի խցանի վիճակախա՞ղ չէ, որ առաջնորդվեք «Կրկին փորձիր» կարգախոսով։
Ավելին ասեմ, կրկին փորձելու դեպքում կրկին պարտվելու եք։ Լավ հիշեք բիզ սրելու օրենքը։ Ի վերջո, բյուջեի փողերը ուրիշ տեղ չկա՞ ծախսելու, բյուջեն դարձրել եք ձեր քաղաքական քմահաճույքների ու կայֆերի բավարարման դրամապանակ»։