Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Հայոց Ցեղասպանության 110 ամյակին նվիրված միջոցառումների շարքը

Հայոց Ցեղասպանության 110 ամյակին նվիրված միջոցառումների շարքը
203
Չորեքշաբթի, 16 ապրիլի, 2025 թ., 23:54

Հայոց Ցեղասպանության 110 ամյակին նվիրված կայանալիք միջոցառումների շարք՝
Ապրիլի 23
Ժամը՝ 19:15
Վրաստանի Հայ Համայնքի աջակցությամբ, Վրաստանի Երիտասարդական Միությունը կազմակերպում է՝ ավանդական ջահերով երթ Իսանի մետրոյի հարակից տարածքից դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքարի ուղղությամբ և վերջում եկեղեցում կանցկացվի խաղաղության աղոթք և մոմավառություն։
Ապրիլի 24
Ժամը՝ 12:00
Թբիլիսիի Առաջնորդանիստ Սբ Գևորգ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ՝ գերաշնորհ Տեր Կիրակոս եպս. Դավթյանի նախագահությամբ կմատուցվի Բարեխոսության կարգ, աղոթք՝ նվիրված 1915 թ 1.5 միլիոն սրբադասված անմեղ նահատակների։
Ապրիլի 24
Ժամը՝ 14։00-ին կկայանա պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան