Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

24 ժամ ջուր չի լինի Շենգավիթի մի շարք հասցեներում

24 ժամ ջուր չի լինի Շենգավիթի մի շարք հասցեներում
223
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 00:48

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 17-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 18-ը ժամը 09.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 39-71կենտ 42-218զույգ համարների,Գ. Նժդեհի, Ֆրունզեի, Զ.Եսայան,Մայիսի 9-ի, Մխչյան,Սմբատ Զորավարի, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Նիզամու, Բայդուկով, Եղ.Թադեվոսյան, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Գորգագործների, Չեխովի փող.1-30 համարների ջրամատակարարումը:
Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: