Շաբաթ, 19 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Նիկոլի ագրեսիվ երկրպագուն է, տեսախցիկը տեսավ ճողոպրեց»․ Հովհաննես Ավետիսյան

«Նիկոլի ագրեսիվ երկրպագուն է, տեսախցիկը տեսավ ճողոպրեց»․ Հովհաննես Ավետիսյան
221
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 09:42

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Ավան վարչական շրջանում Սրբազան պայքարի երիտասարդները #Չեմվստահում ակցիան էին անում:
Գնացել էի իրենց սատարելու, կանգնած ընկերներից մեկի հետ զրուցում էի: Մեկ էլ այս մարդը գոռգոռալով հայտնվեց, թե բա գնացեք գժանոց գրանցվեք: Հարցնում եմ՝ ինչ է պատահել: Թե բա՝ «էս ամբողջ ժողովուրդը #nիkոլ է ընտրել, դուք ով եք, որ ստեղ եկել սենց բաներ եք անում»: Ես էլ հանգիստ պասխանեցի, որ իր նմաններն են ընտրել, այլ ոչ թե ամբողջ ժողովուրդը: Սա այս խոսքից ավելի կատաղեց, ու ձեռքի հովանոցը թափահարելով՝ հեսա սա կտամ գլխիդ: Աղջիկներին խնդրեցի նկարահանել, հենց տեսախցիկը տեսավ ճողոպրեց:
Խաղաղ անհնազանդության գործողության դասական վիճակ է, ագրեսորի վրա տեսախցիկ ես պահում խելոքանում է: #nիkոլ-ի երկրպագուները պարզ բան չեն հասկանում, որ խաղաղ անհնազանդությամբ իրենց տիրոջը իշխանազրկելը իրենց իսկ շահերից է, այլապես, եթե իրենց խոսքերով «գլխին տալով» տրամաբանությամբ գործեինք, շատերն անգլուխ կմնային: #nիkոլ-ի ագրեսիվ երկրպագուներին ճանաչեք դեմքով, մարդ եք մի տեղ դեմներդ դուրս չգա «կծի-մծի»»։