«Մերձավանի սպանության գործով քրեական վարույթը ծածկադմբոց չի արվելու»․ Էրիկ Ալեքսանյան
190
Հինգշաբթի, 17 ապրիլի, 2025 թ., 15:36
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայտարարություն՝ Մերձավանի սպանության գործով․ Ի սկզբանե նշեմ, որ սույն քրեական վարույթը ծածկադմբոց անել հնարավոր չի լինելու։ Իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանը որին ի թիվս այլնի մեղսագրվում է Մերձավանում ամսիներ առաջ տեղի ուեցած սպանության մեղադրանքը՝ ԱՆՄԵՂ է, որի վերաբերյալ պաշտպանության կողմը ունի անհերքելի ապացույց, որը կներկայացվի առաջիկա ժամանակահատվածում։ Հարկ է նկատել, որ սույն քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց հետևությունների մասը նախաքննության գաղտնիությունից ելնելով պաշտպանության կողմը չի հրապարակում, սակայն դրանց բովանդակային ուսումնասիրությունը վկայում է նրա մասին, որ վարույթն իրականացնող մարմնի համար դեռևս անորոշ է թե քանի տեսակի և տրամաչափի հրազեն է գործադրվել դեպքի վայրում, և ինչպիսի տեսակի և տրամաչափի հրազենի գործադրմամբ է մեկ անձի պատճառվել մարմնական վնասվածք, և մեկ անձ զրկվել կյանքից։ Սակայն մոտ ժամանակներս մեկ այլ փորձաքննության շրջանակներում կստանանք նաև այդ հարցի պատասխանը, որը որոշիչ է լինելու բոլոր մեղադրյալների գործողություններին տված քրեաիրավական գնահատականի հարցում։ Ավելին՝ ելնելով գործի լրիվությունից և օբյեկտիվությունից, պաշտպանության կողմը թվով 12 միջնորդություններ է ներկայացրել վարույթն իրականցնող քննիչին, ինչպես իմ այլնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների մասով անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնց մի մասը՝ որը վերաբվերվում է բացառապես իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանին՝ բավարարել է, իսկ մյուս մասը՝ որը վերաբերվում է մնացյալ մյուս մեղադրյալների միջև հատկապես առերեսումներ կատարելու և այդ կերպ նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները վերացնելու վերաբերյալ՝ մերժվել է, որը պաշտպանության կողմը գնահատում է ոչ այլ կերպ քան քննության հրաժարումը՝ պարզել գործի իրական հանգամանքները, այլ կերպ ասած՝ քննությունը այս ձևով կարծես թե հրաժարվում է պարզել իրական սպանողին։ Սույն վարույթն այս փուլով չի ավարտվելու, վարույթը միանգամայն փոխանցվելու է Դատարան, և այդ ժամանակ բոլորի խաչաձև հարցաքննությունը անխուսափելի է։ Արմեն Ղազարյանն ապօրինի է հետապնդվում, հատկապես՝ սպանության մեղադրանքով, և, բնականաբար, անօրինական է գնտվում անազատության մեջ, որի հաստատման համար պաշտպանության կողմը չի խնայելու որևէ ջանք, և կատարելու է հնարավորինս որպիսի տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։ Հ․Գ․ Ինչպես ասել է Վոլտերը՝ «Ավելի լավ է ռիսկի դիմել՝ փրկելու մեկ մեղավորի, քան դատապարտել մի անմեղի»»։