«Որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Էլչին Ամիրբեկովի ուղեկցությամբ Ստեփանակերտ են այցելել Ադրբեջանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպաններ և դիվանագիտական կորպուսի այլ ներկայացուցիչներ։
Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար աշխատաժողովի մի խումբ մասնակիցների հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ՝ տեղում դիտարկելու սահմանազատումից հետո իրականացված աշխատանքներն ու ենթակառուցվածքների վիճակը։
Եթե ալիևյան ռեժիմի ներկայացուցիչները հավատարմագրված պետությունների պատվիրակներին և դեսպաններին տանում են Արցախ՝ իրենց «նվաճումները» ցուցադրելու համար, ապա վարչապետ Փաշինյանը և ԱԽ քարտուղար Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ տարբեր պատվիրակությունների հետ ուղևորվում են Կիրանց՝ մատնանշելու համար մեր միակողմանի զիջումներն ու նվաստացումը։ Մեր ամոթը։
Ցույց տալու, թե ինչպես ենք այսպես կոչված «չորս գյուղ» զիջել Ադրբեջանին՝ այն ակնկալիքով, որ նրանք պետք է դուրս գային ՀՀ ինքնիշխան տարածքից, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։
Եվ ՀՀ իշխանությունները հպարտանում են այս խայտառակ իրողությամբ։
Ի վերջո, որքա՞ն կարելի է յուրաքանչյուր կորուստ մատուցել որպես հաջողություն․ Արցախի կործանումը՝ որպես անկախության ձեռքբերում, իսկ մեր պետականության հիմքերը փլուզող զիջումները՝ որպես ինքնիշխանության և պետականության հարատևման միջոց ներկայացնել»:

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
8203:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
8201:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
10300:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
18000:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
101Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
113Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
114Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
121Երեկ, 17:24