«Կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են»․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Շենգավիթի թաղապետարանում տեղի ունեցած ձերբակալումներին, ասաց․ «Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ այդ անձանց վերաբերյալ կոնկրետ բան չեմ ուզում ասել։ Սակայն սա լավ առիթ է արձանագրելու, որ կոռուպցիոն դրսևորումները մեզ համար անընդունելի են։ Չգիտեմ էս մակարդակում էլ ինչքան էդ գործողությունները պետք է տեղի ունենան, որպեսզի էս խաղի կանոնները հասկանանք»։
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին, ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդման, Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել Շենգավիթի թաղապետարանում։ 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։ Վերջիններս կասկածվում են կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ գործողությունների ժամանակ շենքում է եղել նաև վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը։
Սակայն գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ռազմիկ Մկրտչյանը հայտնեց, որ դեպքը վարչական շենքում տեղի չի ունեցել, առավել ևս՝ իր ներկայությամբ․ «Մեր աշխատակիցներից մեկն այս պահին տնային կալանքի տակ է, այլ բան չեմ կարող հայտնել, նախաքննությունը շարունակվում է։ Հաստատում եմ մեր դիրքորոշումը, որ բյուջեից մի լումա գողանալը, մեղմ ասած, սրիկայություն է»։

«Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ». Նիկոլ Փաշինյան
5620:12
«ԱՄԷ-ն կարող է դիտարկվել որպես Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վայր». Պեսկով
11618:36
«Միջազգային կառույցներին նամակներ ենք ուղարկել». Արա Այվազյան (տեսանյութ)
9717:06
«Միայն այս իշխանության հեռանալու դեպքում դժոխքից դուրս կգանք»․ Ոսկան Սարգսյան
7617:06
«Սա աշխարհի պատմության ամենամեծ ընտրակաշառքն է»․ Տիգրան Խզմալյան
8616:54
«Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7016:48
«Դատական նոր հատակների ճեղքում»․ Մարատ Եգանյան
7616:36
«Ամենօրյա ռեժիմով վախի մթնոլորտ են ստեղծում․ սա այլանդակ մոտեցում է»․ Վահագն Մելիքյան (տեսանյութ)
8216:24