Երեքշաբթի, 22 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Առաջիկա մեկ ամսում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը». Իշխան Սաղաթելյան

«Առաջիկա մեկ ամսում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը». Իշխան Սաղաթելյան
197
Այսօր, 13:54

«ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում և շարունակ սադրիչ պահվածքով է հանդես գալիս»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած վիճաբանությանը: Պատգամավորի խոսքով՝ Ալեն Սիմոնյանն է սադրել. «Իրենց այս պահվածքը, լարվածությունը պայմանավորված է ուրացմամբ՝ Ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին»,- ընդգծել է Սաղաթելյանը և նշել, որ «Հայաստան խմբակցության» բերած օրենքի նախագիծը՝ քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, մուտք են արել խորհրդարան։ «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորին հայտնի կլինի օրվա իշխանության ուրացման քաղաքականությունը, եթե իրենք կողմ չքվեարկեն»,- հավելել է պատգամավորը:

Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը