Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյան կալանավորվել է

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված պաշտոնյան կալանավորվել է
129
Այսօր, 16:36

Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառքի գործով ձերբակալված աշխատակիցներից մեկը կալանավորվել է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական վարույթը վերաբերում է խոշոր չափերով կաշառք տալուն և ստանալուն: Ձերբակալված աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել։ Նրանցից մեկի նկատմամբ օրերս որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ինչ վերաբերում է ձերբակալված մյուս աշխատակցին, ՀԿԿ-ից հայտնել են, որ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։