Չորեքշաբթի, 23 ապրիլի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Դավիթ Բաբայանը հայտնել է, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրել է Իվանյանի մասին իր խոսքերը». Տիգրան Աբրահամյան

«Դավիթ Բաբայանը հայտնել է, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրել է Իվանյանի մասին իր խոսքերը». Տիգրան Աբրահամյան
258
Այսօր, 17:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաքվի բանտում գտնվող Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայան իր ընտանիքի միջոցով, 168.am-ին ձայնագրություն է փոխանցել՝ տեղեկացնելով, որ իր խոսքերը Իվանյանի (նախկ. Խոջալու) իրադարձությունների վերաբերյալ ադրբեջանական մամուլը խեղաթյուրված է ներկայացրել:
Բաբայանը նշել է, որ որպես այդ իրադարձությունների պատասխանատու նշել է հենց ադրբեջանական կողմին՝ հիմքում ունենալով 1992 թվականին Ադրբեջանում եղած ներքին գործընթացները:
Հիշեցնեմ, որ և´ այդ ժամանակվա նախագահ Մութալիբովը, և´ հայտնի մի շարք դեմքեր, լրագրողներ ժամանակին փաստերով ապացուցել էին, որ ներքաղաքական պայքարում հաջողություն գրանցելու պատճատով, հենց ադրբեջանցիներն են Աղդամում՝ այդ ժամանակ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում, կրակ բացել Իվանյանից հումանիտար միջանցքով դուրս եկած խաղաղ բնակիչների վրա՝ հետագայում ներքաղաքական խնդիրներ լուծելու համար:
Միաժամանակ պետք է արձանագրել, որ առաջին դեպքը չէ, երբ արձանագրվում է, որ Բաքվի բանտերում գտնվող հայերի նկատմամբ «դատավարության» գործընթացն ընթանում է մեծ թվով կեղծիքներով և խախտումներով ու սա դրա ապացույցներից մեկն է, որի վերհանման համար Դավիթ Բաբայանը մեծ համարձակություն է դրսևորել:
Ազատությո՛ւն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: