«Ինչո՞ւ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ են հրաժարվում, որ իրենք են Նիկոլին իշխանության բերել։
Երբ մեկը հայտնի, հաջողակ, հանրության կողմից հարգված է լինում, շատերը, անգամ հեռավոր ազգականները, ներկայանում են որպես նրա մոտ բարեկամներ։ Իսկ ծանր հանցագործություններ, քստմնելի արարքներ կատարածից հեռու են մնում, նրանից հրաժարվում նույնիսկ նրա մոտ հարազատները։
Հիմա այդ պատճառով շատերը հրաժարվում են, որ իրենք են սնել, որպես քաղաքական գործիչ, աճեցրել, ֆինանսավորել, 2018-ին իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, 44-օրյա պատերազմից հետո նպաստել նրա քաղաքական վերարտադրությանը։ Պարզ է, որ պետք է հրաժարվեն, այլապես իրենք պետք է ընդունեն, որ հանցակից են Արցախի, Հայաստանի սահմանամերձ տարածքների հանձնմանը, մոտ 5 հազար մարդու սպանությանը։
Ինձ համար պարզ է, թե ովքեր են դրսի հզոր կենտրոնների հրահանգով իշխանության բերել Նիկոլ Փաշինյանին, 2021թ․ հունիսի 20-ի ԱԺ ընտրություններով նրան քաղաքականապես վերարտադրել։ Սակայն այդ հարցով պետք է ՀՀ դատարանում վճիռ լինի։ Դա կարող է լինել միայն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց, նրան իշխանության բերածներին, նրան քաղաքականապես վերարտադրածներին մեծ քաղաքականությունից մեկուսացնելուց հետո։ Բարդ, սակայն անլուծելի խնդիր չէ»։

«Իրանի նախագահի հետ հանդիպումը նախաձեռնվել է, որպեսզի աղաղակող չլինի դիսբալանսը». Հակոբ Բադալյան
6603:00
«Ալեն Սիմոնյանն իր վրա պատասխանատվություն է վերցնում». Դերենիկ Մալխասյան
7001:36
«Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք». Վահե Հովհաննիսյան
9400:18
«Իրանի չար ռեժիմը կընկնի ավելի շուտ, քան ոմանք կարծում են». Նեթանյահու
16200:06
Իրանի նախագահը Նիկոլ Փաշինյանին է նվիրել «ԱՄՆ-ի օգնությունը» վերնագրով գիրք (տեսանյութ)
95Երեկ, 22:30
«Փաշինյանը ներհայաստանյան զսպանակը չսեղմելու մեկ ճանապարհ ունի». Վլադիմիր Մարտիրոսյան
107Երեկ, 20:18
«Երբ պետական համակարգը հենվում է վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է»․ Հրայր Կամենդատյան
111Երեկ, 18:00
«Ադրբեջանն ավելի ագրեսիվ կերպով է առաջ տանում «Արևմտյան Ադրբեջանի» թեման»․ Թաթուլ Հակոբյան
118Երեկ, 17:24