Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սոնա Մնացականյանի հիշատակի միջոցառումը մտահոգել է օկուպացիոն վարչակարգին»․ Կարեն Վրթանեսյան

«Սոնա Մնացականյանի հիշատակի միջոցառումը մտահոգել է օկուպացիոն վարչակարգին»․ Կարեն Վրթանեսյան
315
Կիրակի, 27 ապրիլի, 2025 թ., 16:48

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոնա Մնացականյանի հիշատակի երեկվա միջոցառումը զարթնացրել է նիկոլական ֆեյքերին (ու ոչ միայն ֆեյքերին). նույն 3 տարի առաջվա մանիպուլյատիվ թեզերով լցվել են քոմենթները։
Նշանակում է՝ Սոնա Մնացականյանի թեման օկուպացիոն վարչակարգին բավականին անհանգստացնում է։
Անհանգստացնում է նաև այն պատճառով, որ երեկ Լեո/Պարոնյան խաչմերուկ հասարակական սպեկտրի շատ տարբեր շերտերից էին մարդիկ եկել։
Եվ շատ տարբեր լրատվամիջոցներից էին մոմավառությունը լուսաբանում։
Ակնհայտ է, որ քաղաքական ուժը, որի իշխանությունը հիմնված է հասարակությունը պառակտելու վրա, այդ համեստ միջոցառումից մտահոգվելու պատճառ իսկապես ունի»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան