«Թող շտապօգնության կանչերը սպասարկվեն ճգնաժամային կենտրոնի կողմից՝ համակցված բրիգադներով». Ծաղիկ Վարդանյան

«Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նորից անհարգի վերաբերմունք բուժաշխատողի նկատմամբ
Այսօր նորից արձանագրվել է շտապօգնության բրիգադի նկատմամաբ բռնության դրսևորում՝ քաղաքացին դանակով հարձակվել է բուժաշխատողի վրա:
Վերջին տարիներին Հայաստանում հաճախացել են բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը։ Ըստ Ներքին Գործերի նախարարության տրամադրած տվյալների՝ 2023-2025 թթ. ընթացքում արձանագրվել է 27 նմանատիպ դեպք:
Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդեն գրանցվել էր 4 դեպք՝ Շիրակի մարզի Ազատան գյուղում, Վայոց ձորում և Երևանում։ Երեք դեպքում բռնության թիրախում եղել են շտապօգնության բուժաշխատողները, մեկում՝ հիվանդանոցի անձնակազմը։ Այժմ արձանագրվեց նաև այս տարվա բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության 5-րդ դեպքը: Իրականում բռնության փորձերը բուժաշխատողների նկատմամաբ ավելի շատ են: Հիմնականում այն ոստիկանություն չի հասնում, տեղում «հաշտեցման» գործընթաց են նախաձեռնում:
Ավելի խոցելի են շտապ օգնության, վերակենդանացման բաժանմունքի, ընդունարանի, EMERGENCY, հոգեբուժական, նարկոլոգիական ծառայությունների բուժանձնակազմերը:
2025 թվականի սկզբից Առողջապահության ոլորտի կառավարիչները, Ազգային Ժողովի պատգամավորները պաթոսով խոսում են բուժաշխատողի բռնություն անթույլատրելության մասին և հայտնում, որ նախաձեռնել են իրավական կարգավորումներ, այլ գործիքակազմի ներդրում և այլն:
Հիշեցում.
2018 թվականի հունվարի 17-ին «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-89-Ն օրենքով ամարագրվել է
Հոդված 130.1. «Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը պատժելու» վերաբերյալ հոդվածը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ: Որից հետո 2021թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքից հանվել է բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հետ կապված 130.1 հոդվածը: Հավանաբար բժիշկների համար շատ են համարել առանձնացված պաշտպանող հոդված ունենալը ՔՕ-ում: Բայց, օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքում ամրագրել են դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու պատժի մասին հոդված: Եթե իմ հիշողությունը չի դավաճանում, 2021թ. այս նույն վարչախումբն էր կառավարում, և դերակատարների փոփոխություն մինչև 2025թ. չի եղել:
Հիմա կառավարությունը, Ազգային Ժողովը միանձայն՝ նախընտրական շղարշի ներքո, ՔՕ-ից հանված 130.1 հոդվածը մի քիչ այս ու այն կողմ արած կամրագրեն օրենքում:
ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային Ժողով, ՀՀ առողջապահության նախարարություն, չե՞ք ցանկանում ասել՝ սխալվել ենք, չենք էլ հասկացել 130.1 հոդվածի կարևորությունը:
Նիկոլ Փաշինյան, միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Առաջարկ՝ շտապ օգնության ծառայությունը ամբողջովին վերափոխե՛ք, ՀՀ-ում ստեղծե՛ք պարամեդիկների ինստիտուը և թող կանչերը սպասարկվեն ճգնաժամային կենտրոնի կողմից՝ համակցված բրիգադներով:
Հ.Գ. Սիրելի՛ բուժաշխատողներ, զգուշացե՛ք, հասարակությունը սևերի, սպիտակների, նախկինների, ներկաների բաժանելը տալիս է իր «պտուղները»»:

«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
14100:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
356Երեկ, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
29718.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
29618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
76615.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
101013.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
303613.08.2026, 00:33
Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը հաղթել է «Legend’s Race 2026» մրցույթում (լուսանկար)
199612.08.2026, 23:18