Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

էլեկտրականության անջատումները քաոս են առաջացրել Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում

էլեկտրականության անջատումները քաոս են առաջացրել Իսպանիայի և Պորտուգալիայի մեծ մասում
335
Երեքշաբթի, 29 ապրիլի, 2025 թ., 00:36

Իսպանիայի և Պորտուգալիայի զգալի հատվածներում էլեկտրականության անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով կաթվածահար է եղել հանրային տրանսպորտի աշխատանքը, առաջացել են մեծ խցանումներ, հետաձգվել չվերթեր։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Իշխանությունները դեռ չեն կարողացել պարզել անջատումների հստակ պատճառը՝ չնայած կիբերհարձակումը չի բացառվում։ Կատարվում է հետաքննություն։

Իսպանիայում իրավիճակը կառավարելու համար ճգնաժամային հանձնաժողով է ստեղծվել։

Էլեկտրականության անջատումից հետո Իսպանիայի և Պորտուգալիայի կառավարությունները նախարարների կաբինետի նիստեր են անցկացրել։

Իսպանիայի ռադիոկայանները հաղորդել են, որ Մադրիդի մետրոյի որոշ հատվածներից մարդկանց տարհանում է իրականացվել։ Մայրաքաղաքի առանցքային շենքերի մոտ մեծ թվով իրավապահներ են տեղակայվել։ Ամբողջ երկրում չվերթերի հետաձգումներ են արձանագրվել։