«Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը տապալված է». Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՊԱԼՎԱԾ ԾՐԱԳԻՐ
ՄԱՍ 1
Առողջության պարտադիր ապահովագրության ներդրում
2023թ փետրվարի 2-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը հաստատելու մասին» N 133-Լ որոշումը, որում հստակ ամրագրված է Առողջության Համապարփակ Ապահովագրության ներդրման ժամանակացույցը և փուլերը: Ապահովագրությունը պետք է ներդրվեր փուլային տարբերակով. առաջին տարին՝ 2023 թվականը՝ «նախապատրաստական փուլ»․ հաջորդ երեք տարիները՝ 2024-2026 թվականները՝ «փորձարկման փուլ», իսկ արդեն չորրորդ տարվանից՝ 2027 թվականից, ապահովագրությունը պետք է կիրարկվեր ամբողջությամբ: Սակայն դեռ «նախապատրաստական փուլը» մեկնարկված չէ։
Օրենքի նախագիծը մշակվել է ոչ պրոֆեսիոնալների կողմից, չի կատարվել օբեկտիվ գնագոյացման հաշվարկներ, չեն մշակվել նախարարության կողմից համապատասխան քանակի չափորոշիչներ՝ Անհրաժեշտ ենթաօրենսդրական իրավական ակտերի փաթեթը թերի է, մասնավորապես՝ բժշկական ծառայություններ համար անհրաժեշտ գործելակարգերն ու ուղեցույցները մշակվել և հաստատավել են մոտ 300 գործելակարգ, նշեմ, որ անհրաժեշտ է առնվազն 1200-1500 գործելակարգեր և ուղեցույցներ, որի արդյունքում նախագիծը բացասական գնահատականի է արժանացել համապատասխան գերատեսչությունների կողմից և հետաձգվել է:
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․․․․․»:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
29916.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
62413.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
82211.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
87409.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
85609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
104506.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
109105.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
246104.11.2026, 23:31