«Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է». Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը. «Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի ու մյուս պաշտոնյաների վարքը, խմբով մարդուն լկտիաբար ծեծելն ուղղակի խուժանություն է, անարգանք պետության ու պետականության նկատմամբ:
Սա քաղաքական բարձրագույն հովանավորության արդյունք է, որը պետական համակարգ է տեղափոխել քրեական բարքեր:
ՔՊ վերնախավը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր իրենց քննադատողների հետ մտնում են «քրեական ռազբորկաների» մեջ և խեղում պետականության արժեքը: Դեռ մի հատ էլ խմբով արդարացնում են տեղի ունեցածը՝ինչ-որ քաղաքական հարցերի հղում անելով՝ այդ կերպ ապացուցելով, որ նեղ քաղաքական ու անձնական շահերը բարձր են պետությունից: Սա դարձել է մեր պետականության գլխավոր սպառնալիքներից:
Պաշտոնյաները պարտավոր են հանդուրժել խիստ, ցնցող քննադատությունը ու նման արձագանքի որևէ իրավունք չունեն: Առավել լկտիություն է նման արձագանքը լրագրողական տեսախցիկների առաջ և ուղիղ եթերում՝ գիտակցելով, որ իրենց դիտում է հանրությունը:
Արթուր Չախոյանի նկատմամբ նման վարքագիծ ցուցաբերած պաշտոնյաներին քրեական հետապնդման և հետագայում նրանց քրեական պատասխանատվության չենթարկելը կնշանակի տեղի ունեցածի արդարացում, իշխանական շարունակական հովանավորություն»:

«Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին»․ Ոսկան Սարգսյան
4821:36
«Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին»․
5120:30
«Հունիսի 21-24-ին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6620:12
Ուռեկիում ծովային հոսանքը քշել է չորս մարդու, նրանցից մեկը խեղդվել է
9519:29
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը (տեսանյութ)
14114:24
Սկանդալ՝ ՀԷՑ-ում
8913:42
«Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
8712:24
«Հայաստանն այլևս ազգային պետություն չէ»․ Նաիրի Հոխիկյան
8511:12