«Մեր առաջարկներն ԱԺ-ում չընդունվեցին, ակցիաները կշարունակվեն»․ Հակոբ Ավագյան

Ինչպես հայտնի է, տնտեսվարողներն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում փոքր բիզնեսի համար սահմանված հարկային փոփոխությունների դեմ։ Ակցիայի շրջանակներում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով էր ներկայացվել «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կոլեկտիվ հանրագիր, որով առաջարկվել էր վերացնել փոքր բիզնեսի համար սահմանված վատթարացնող հարկային փոփոխությունները, ինչպես նաև չընդունել հաշվապահական և իրավաբանական ծառայությունների մասով հարկային բեռ ավելացնող դրույթները: Առաջարկի նախագիծը քննարկվեց հանձնաժողովի այսօրվա նիստում։
ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը խոսեց ՓՄՁ ոլորտում առաջացած խնդիրներից, անընդունելի համարել տարվա կեսից վատթարացնող նորմ ընդունելը և առաջարկվեց այս տարվա հունվարի մեկից ուժի մեջ մտած դրույթները չեղարկել:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով Կառավարության նպատակը ՓՄՁ-ների համար հարկային բեռն ավելացնելը չի եղել, այլ՝ բոլորի համար հավասար պայմաններ ապահովելը:
Հանձնաժողովի անդամների քվեարկությամբ մերժեցին կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկությունները:
«Հանձնաժողովում ներկա չէին ընդդիմադիր 3 պատգամավորները, եթե լինեին, հնարավոր է այս առաջարկները հաստատվեին։ Մենք նաև քաղաքական աջակցության խնդիր ունենք»,- նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը՝ նշելով, որ ակցիաները շարունակվելու են։

Թրամփը զվարճացրել է Սի Ծինփինին՝ Բայդենի դիմանկարի փոխարեն տեղադրված ավտոգրիչի լուսանկարով (տեսանյութ)
10409:31
«Սկսում ենք վերադառնալ Երևան». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5108:54
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
5907:48
«TRIPP-ի իրագործումն իրականություն է դառնում». Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում (տեսանյութ)
10302:42
Ֆրանսիայում մահացել է Վլադիմիր Վիսոցկու այրին՝ դերասանուհի Մարինա Վլադին
208Երեկ, 23:12
Հուսիները հարվածել են Սաուդյան Արաբիայի կենտրոնական հատվածին
200Երեկ, 23:00
«Յուրաքանչյուր դավաճան առաջին հերթին պատժվում է իր պատվիրատուի կողմից». Նաիրի Հոխիկյան (լուսանկար)
124Երեկ, 22:36
105-ամյա գերմանացու նկատմամբ հետաքննություն է սկսվել ռազմական հանցագործությունների մեղադրանքով
286Երեկ, 21:54