«Բանակցություններ ենք վարում Չինաստանի հետ, հույս ունեմ` գործարք կլինի». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկացի և չինացի պաշտոնյաները բանակցություններ են վարում առևտրային համաձայնագրի շուրջ, և որ ԱՄՆ-ի մաքսատուրքերը Չինաստանում գործարանների փակման պատճառ են դառնում։
«Ես հույս ունեմ, որ որոշ պահի գործարք կլինի, մենք բանակցություններ ենք վարում Չինաստանի հետ»,- ասել է Թրամփն Սպիտակ տանն իր վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է, որ Չինաստանը հաջողության հասնի և լավ վերաբերմունք ունի Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի նկատմամբ։
«Ես սիրում եմ նախագահ Սիին, չէի ցանկանա, որ դա պատահեր նրանց հետ։ Նավերը հրաժարվում են ապրանքներից, չեն ուզում գնել մաքսատուրքերի պատճառով։ Գործարանները փակվում են ամբողջ Չինաստանում, քանի որ մենք չենք ուզում նրանց արտադրանքը»,- հավելել է Թրամփը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
292Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
190Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
155Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
55226.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
59524.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
61623.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
176523.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69322.10.2026, 02:06