«ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ համաձայնել ՌԴ-ի տարածքային պահանջներին»․ Քելլոգ

ԱՄՆ-ն պատրաստ է մասամբ համաձայնել Ռուսաստանի տարածքային պահանջներին՝ որպես ուկրաինական հակամարտության կարգավորման մաս, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը՝ նշելով, որ դա տեղավորվում է բանակցությունների տրամաբանության մեջ։
«Մասամբ՝ այո։ Որովհետև այն, ինչ անում եք, բանակցություններ վարելն է», - նշել է նա։
Քելլոգը նաև հերքել է այն ենթադրությունը, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից՝ ասելով, որ ինքը չի հավատում դրան։
Նրա խոսքով՝ Լոնդոնում բանակցություններից հետո Վաշինգթոնը ստացել է 22 կոնկրետ պայման, որոնք համաձայնեցվել են Կիևի և եվրոպացի դաշնակիցների ներկայացուցիչների կողմից՝ որպես հակամարտության կարգավորման մաս։
Քելլոգը հավելել է, որ Ուկրաինայի և ԵՄ պաշտոնյաները հիմնականում հետաքրքրված են լիարժեք հրադադարով, որը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի և տևել առնվազն 30 օր։
Անցյալ շաբաթ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր Վլադիմիր Զելենսկուն՝ ասելով, որ Ղրիմը ռուսական չճանաչելու նրա հայտարարությունները վնասում են Մոսկվայի հետ բանակցություններին։

ՆԳՆ պաշտոնական միջոցառում է կազմակերպել՝ նվիրված նոր կենսաչափական համակարգի մեկնարկին (տեսանյութ)
020:24
«Այստեղ կեղծ խաղաղությունը ներկայացնում են որպես իրողություն, իսկ Ադրբեջանում ծրագրում են ՀՀ-ի վերացումը»․ Ոսկան Սարգսյան
6218:48
«Զինվորական գրքույկներն էլ հավանաբար որսորդական խանութներից կվաճառեն»․ Էդգար Ղազարյան
7018:30
Զելենսկին մեկնել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ բանակցություններ վարելու (տեսանյութ)
12717:49
«Կապիտուլյացիայի խորհրդանիշ դարձած իշխանությունների ներկայացուցիչները խոսում են Սերժ Սարգսյանի գործունեությունից»․ Արմեն Հարությունյան
7516:30
«Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դեմ օգտագործելու է մի քանի սցենար»․ Անի Սամսոնյան
8516:18
Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին
19916:01
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հիստերիկ նոպաների մեջ են ընկել»․ Արմեն Աշոտյան
10215:42