«Մարտունու ԲԿ-ի «մանր» թերությունն արժե 42 մլն ՀՀ դրամ». Անուշ Պողոսյան

Մարտունու ԲԿ-ն հայտարարում է մրցույթ՝ նկուղի վերակառուցման համար, այս «մանր» թերությունը արժի ոչ ավել, ոչ պակաս, 42 մլն ՀՀ դրամ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Մարտունու ԲԿ-ի բացումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 4-ին։ Այդ օրը ԲԿ էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու շնորհավորել բոլորին՝ ԲԿ-ի բացման առթիվ։ ՀՀ առողջապահության նախարարն էլ հայտարարեց, որ սա նոր «հեղափոխական» հիվանդանոց է․․․
Ես խոսել էի անորակ շինարարության մասին, խոսել էի նկուղային հարկի խոնավության մասին։ Մեջբերեմ իմ խոսքերը «Տեղեկություն ունեմ համակարգչային տոմոգրաֆի սենյակի հետ կապված, որտեղ այն աստիճան է խոնավության խնդիրը, որ ապարատն ուղղակի չեն կարողանում տեղադրել»։ Ի հակադարձում իմ խոսքերի՝ ԱՆ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Շինարարությունն իրականացնող կազմակերպության կողմից երաշխիքային մեկ տարվա ժամկետ է սահմանված, ավարտական ակտը տրամադրվում է նույնիսկ այդ մանր թերացումները շտկելուց հետո։ Մենք ամեն պահի լինելու ենք հետևողական դրանք վերացնելու հարցում։ Նույնը ակնկալում ենք մարզպետարանից, որին անմիջականորեն է պատկանում բուժկենտրոնը»։ Եվ ահա, Մարտունու ԲԿ-ն հայտարարում է մրցույթ՝ նկուղի վերակառուցման համար, այս «մանր» թերությունը արժե ոչ ավել, ոչ պակաս, 42 մլն ՀՀ դրամ։
Հուսամ, ՀՀ առողջապահության նախարարությունը հպարտ հարկատուներին կբացատրի, թե ուր են գնում նրանց մուծած հարկերը»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24