«Փաշինյանը միջին վիճակագրական ամբոխավար է»․ Նարեկ Գալստյան

Լրագրող, «24Նյուզ»-ի տնօրեն Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խորհրդարանում այսօր Փաշինյանը ցույց տվեց իր «աքիլլեսյան գարշապարը» (ներողություն եմ խնդրում Պելևսի որդուց և Հոմերոսից): Նա հունից դուրս եկավ ու ցույց տվեց «կրթվելը նորաձև է» իր բովանդակությունն այն բանից հետո, երբ Աննա Գրիգորյանը հանգիստ, անվրդով խոսեց ՔՊ-ում առկա կոռուպցիայի մասին այն պարզ պատճառով, որ Փաշինյանի գրպանում մնացած երկու «ապրանքներից» մեկը, որը նա փորձելու է վաճառել իր հետևորդներին, հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսինքն, երբ դու կարողանում ես հրապարակային ապացուցել, որ 2018-ին կոռուպցիայի դեմ իբր պայքարի ելած թիմն ինքն է մինչև ականջները թաթախվել դրա մեջ, քաղաքական կրակոց ես արձակում կոլաբորացիոնիզմի ձախ ոտքին: Երկրորդ ու արդեն տապալող կրակոցը, վստահ եմ, կլինի այն պահը, երբ որևիցե ուժ Փաշինյանի ձեռքից վերցնի «խաղաղության» թուղթը: Հայ ժողովրդի մի մասին նոր պատերազմով վախեցնելը ստացվել է ՔՊ-ի և նրա աբշերոնյան պատրոնների մոտ: Ուստի և պետք է հավաստիացնել մարդկանց, որ Փաշինյանի հեռացումը չի հանգեցնելու նոր ու արյունալի պատերազմի, ինչի հետ քպ-ները փորձում են ասոցացնել բոլոր այն ուժերին ու անհատներին, որոնք պայքարում են իրենց դեմ: Այս երկու պսևդոսյուները ավազի տնակի պես կփլվեն հենց այն պահին, երբ դրա դեմ լինի փաստարկված քաղաքական գիծ, հետևողական մեյնսթրիմ:
Փաշինյանը յոթգլխանի դև չէ, նա սովորական միջին վիճակագրական ամբոխավար է, որը հասել է իր վարկանիշի անդառնալի մինիմումին: Պետք է ևս մեկ ճիգ…»։

«ՄԱԿ-ի քարտուղարությանը ներկայացված դիմումը Ադրբեջանում նվնվոցներ է առաջացրել»․ Նաիրի Հոխիկյան
3621:30
«Անհայրենիք, տգետ զանգվածին չի հետաքրքրում, որ Ադրբեջանի պահանջները չեն սպառվել»․ Ոսկան Սարգսյան
4720:18
Անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքին
6519:54
«Պայքարում էին, որ իշխանության գան՝ փող աշխատեն, հիմա իրենց ունեցածը կտան Նիկոլին»․ Արգիշտի Կիվիրյան
6619:36
ՄԱԿ ԳԱ շրջանակներում Արարատ Միրզոյանը կարճ զրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)
5619:30
Նյու Յորքում տեղի է ունեցել Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարների հանդիպումը
9919:06
«Շաբաթօրյա զբոսանք Արաբկիրում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7118:42
Թրամփը բացառել է Կուբայի դեմ ռազմական գործողության իրականացումը
14018:30