«Հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շքերթները պատմության ընթացքում միշտ ունեցել են ռազմաքաղաքական խորհդանշական իմաստ: Հիշենք հռոմեական զորավարների ճոխ շքերթները՝ արշավանքներից հետո: Դրանց մասնակցող թագավորները ըստ հերթականության ցուցադրում էին իրենց հավատարմությունը աշխարհակալ Հռոմին: Հետագայում և մինչև այժմ այս ավանդույթը պահպանում է իր նշանակությունը: Մեծ Հաղթանակի 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսությունները և զինվորական շքերթը Մոսկվայում այժմ ձեռք է բերել նաև գլոբալ աշխարհաքաղաքական իմաստ: Այն ի ցույց է դնում ներկա միջազգային կարգի համապատկերը: ԱՄՆ-ը և նրա դաշնակից պետությունների առաջնորդները Մոսկվայում չեն լինի: Արևմուտք բևեռը չնայած ԱՄՆ-ԵՄ միջև ներկա տարաձայնություներին և ԵՄ ներսում առկա ճաքերին /Հունգարիա, Սլովակիա/՝ դեռ կարողանում է պահպանել միասնականությունը՝ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող քաղաքականությամբ: Այս բևեռի ռազմա-տնտեսական պոտենցիալը ահռելի է, բայց բավարար չէ միաբևեռ աշխարհակարգը իրականություն դարձնելու համար: Ինչո՞ւ: Հաղթանակի շքերթին որպես բարեկամ և դաշնակից Պուտինի կողքին կլինեն մոտ 30 պետությունների առաջնորդներ կամ բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ամենակարևորը՝ այնտեղ կլինի Սի Ծինփինը: Իսկ, որ Չինաստանը աշխարհի կեսն է, բոլորս գիտենք: Գումարած Հետխորհրդային երկրներ, Վիետնամ, Հնդկաստան, Բրազիլիա, որը ևս խոսուն փաստարկ է: Մայիսի 9-ի շքերթը կարծես ապացուցում է «Եռակենտրոն աշխարհակարգ (Արևմուտք, Չինաստան, ՌԴ)՝ իր ենթահամակարգերով» նախորդ գրառումներում առաջադրված թեզի հավանականությունը: Շքերթը նաև ապացուցում է, որ տապալվել են Ռուսաստանին մեծ տերությունների շարքից հանելու, մեկուսացնելու և մասնատելու արևմտյան ստրատեգների և հատկապես բայդենյան վարչակարգի քաղաքական առաջնահերթությունները: Իհարկե նոր աշխարհակարգի հիմքը դրվում է Պեկինում կամ «բոլոր ճանապարհները տանում են Պեկին», որովհետև Չինաստանի չմասնակցելը ՌԴ-ի նկատմամբ կիրառվող դրակոնյան պատժամիջոցներին, դարձավ որոշիչ: Քաղաքական և քաղաքագիտական դիտանկյունից ՀՀ վարչապետի մասնակցությունը ճիշտ որոշում է, այն համապատասխանում է մեր երկրի տնտեսական և ռազմաքաղաքական շահերին: Քաղաքական դիրքորոշումները արժեքավոր են միայն այն դեպքում, երբ առկա է մերկ հաշվարկը և պրագմատիզմը: Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, դրանց տեղերը կարող են փոխվել, բայց հյուսիսից եկող քրիստոնյա հսկայի փոխարեն մենք այլընտրանք չունենք: Առավոտյան ուղերձ «ռուսական խորտակվող նավի» մասին հայեցակարգի հեղինակ հայ կարկառուն ռահվիրա փորձանքագետներին»։

«Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից»․ Լավրով
2613:00
«Մեր նպատակն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել այն և ոչ թե հանձնել»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3312:42
Անդրանիկ Քոչարյանը խմբագրում է Սասուն Միքայելյանի սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)
4112:36
«Սահման ունե՞նք մենք պետական». Սասուն Միքայելյան (տեսանյութ)
3712:24
«Անկախությունն առանց Արցախի, կիսատ ու ցավալի իրականություն է»․ Վահագն Սարոյան
5112:12
«Մեր երկրի ապագան փորձում են որոշել Թուրքիան և Ադրբեջանը». Արման Աբովյան
5011:48
«Վազգեն Սարգսյանը դատարկված Արցախ երբեք չի պատկերացրել». Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ)
6511:36
«Մեր երկրի ապագան կախված է մեզնից»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
5611:18