«Սեփական անկախությունը հետ բերելու համար ոչինչ չպետք է խնայել». Արամայիս Աղաբեկյան

Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Իգոր Մուրադյանը հանդիպել էր ընդիմադիրների հետ։
Փակ հանդիպում անցկացնելուց առաջ պաշտոնական մասում «հին գայլը» ելույթ ունեցավ և ասաց, որ շենքը, որտեղ հավաքվել են ընդդիմադիրները, գաղտնալսելու համար ամենահարմարն է, և որ «ընդիմադիր» կոչվածները այնքան չկան, որ այս պահին նրանց ՖՍԲ-ի մի կապիտան է գաղտնալսում։
Այդ տեսանյութը YouTube-ից շատ շուտ անհետացավ, կամ էլ ես հետո ճիշտ ձևով չկարողացա գտնել։
Այնպես որ, Շուշին հետ գրավելուց և հաղթանակները վերականգնելուց առաջ նախ անկախ քաղաքական էլիտաների հոգս պիտի արվի, որին գաղտնալսելու համար «բոյ տան», քաղաքացիական հագուստով բարձրաստիճան ՖՍԲ-ի շնիկները «վիզ դնեն», որ հետները մի բաժակ թեյ խմեն։
Ամերիկյան հատուկ ծառայություններն էլ ամենօրյա ռեժիմով զեկուցեն՝ ընդիմություն կոչվածի հնարավոր քայլերի՝ իրենց բաժին կանխատեսումը։
Թե չէ՝ «Շուշին հետ ենք բերելու» գոռալով չի, սեփական անկախությունը հետ բերելու համար ա պետք օրն ի բուն աշխատել ու ոչինչ այդ ուղղությամբ չխնայել, բացարձակապես՝ ոչինչ»:

«Անգամ ՔՊ-ականներն են հասկանում, որ պատերազմն անխուսափելի է». Արա Պապյան
111:48
«Վերջին դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս». Թաթուլ Հակոբյան
811:42
«Չփորձեք ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը»․ Միհրան Մախսուդյան
3411:24
«Չի կարելի ողջ մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա»․ Ալիև
5311:18
Նիկոլ Փաշինյանը հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ
4211:12
Նիկոլ Փաշինյանը տեսակապի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
8811:00
«Դու, Պուտինը, Նիկոլը. ինձնից ի՞նչ ես ուզում». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
6410:36
«Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ նախապատրաստել հասարակությանը խաղաղության»․ Հաջիև
9710:24