Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Մեզ կերավ մեր փառամոլությունն ու կեղծ հայրենասիրությունը»․ Նիկողոս Հովհաննիսյան

«Մեզ կերավ մեր փառամոլությունն ու կեղծ հայրենասիրությունը»․ Նիկողոս Հովհաննիսյան
176
Երեկ, 12:12

«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ ո՞վ ենք մենք վերջապես։
Իրար գցող, հայհոյող, ատող, չգնահատող, չպահող, շահամոլ, չսիրող, չհարգող, չկամ, չուզող ու սենց…
Այնինչ՝ մեր քթի տակից տարան մեր հայրենիքը։ Հայրենիք՝ որ էլի չսիրեցինք, չպահեցինք, չգնահատեցինք, չկառուցեցինք, չփայփայեցինք, չշենացրեցինք, չծաղկեցրեցինք ոնց որ հարկն էր։
Հայրենիք՝ որի համար պատրաստ ենք մեռնել, ու մեռանք, բայց կորցրեցինք, որը՝ մերն եղած ժամանակ չշենացրեցինք։ Լավ, թողեք պաթոսը, ռեալ նայեք։ ալիևը Ակնայում մուղամի կենտրոն ա բացում, շենքեր սարքում, Շուշի-Ստեփանակերտ ճոպանուղի, ու էլի շատ բաներ, կարո՞ղ էինք անել, այո՛ կարող էինք։ Լավ ինչն էր պակաս, ինչի չարեցինք։ Փոխարենը՝ պատերազմից առաջ, Արցախի նախագահը և մնացած վերնախավը վաճառում է սեփական՝ անշարժ և շարժական գույքը, ոնց, ում և ինչու։ Կերավ պաթոսն էս ազգին, դրոշ պաչել, կուրծք ծեծել, թե բա՝ «հող հանձնողին հողին կհանձնենք», բայց հող էիք ու նորից հող էլ դարձաք։ Հողը մշակ է սիրում, անմշակ հողը՝ գնում է ոտքիդ տակից։ Փողամոլ ու փառամոլ հայրենասեր։ Բնութագիր։ Մեզ կերավ մեր փառամոլությունը, կեղծ հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը սկսվում է երեխային ճիշտ դաստիարակելուց՝ փողոցում չթքելուց, աղբ չթափելուց, այլ՝ հավաքելուց, մեծերին հարգելուց ու օգնելուց, և այլն։ Վատ ու դժվար բան կասեմ, բայց ելքը երևի էդա՝ Հայաստանը «փակել» ու եկող սերունդին ճիշտ դաստիարակել։ Մանկապարտեզի երխային նկատողություն արա, դեռահասին նկատողություն արա ու կտեսնես որ ճիշտը երկիրդ որոշ ժամանակով «փակելնա»։ Մենք երազում էինք և ուրախանում, երբ մեր բակի մեծերը մեզ ճիշտ ուղղություն էին տալիս, նկատողություն անում, ու թողնում, որ կողքները կանգնենք, կամ առավել ևս՝ մասնակցենք իրենց ֆոտբոլային խաղին, կամ խոսված թեմաներին։ Չեմ ասում լավը չկա, կա՝ քիչա, շատ քիչ, էնքան քիչ, որ համարյա չկա»։