Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«ԱԺ-ում հերթագրվել եմ ընդունելության․ քննարկելու եմ իմպիչմենթին վերաբերող հարցեր»․ Էդգար Ղազարյան

«ԱԺ-ում հերթագրվել եմ ընդունելության․ քննարկելու եմ իմպիչմենթին վերաբերող հարցեր»․ Էդգար Ղազարյան
199
Երեկ, 13:36

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում 2025 թվականի մայիսի 12-ին ժամը 11։00-13։00 հերթագրվել եմ մասնակցելու ընդունելության Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով անդամների հետ, իսկ նույն օրը ժամը 14։00-16։00 հատվածում՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Նրանց հետ պատրաստվում եմ քննարկել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու (իմպիչմենտին) վերաբերող հարցերը։ Եթե այդ հանդիպումները հետաքրքիր են ԶԼՄ-ներին՝ լուսաբանելու համար, ապա ես միայն շնորհակալ կլինեմ»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան