Մահացել է Արմեն Հովհաննիսյանը
![]() 351 Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 09:00 Մահացել է քաղաքական վերլուծաբան, հասարակական գործիչ Արմեն Հովհաննիսյանը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել են ընկերները: Նշվում է, որ Հովհաննիսյանն առողջական խնդիրներ ուներ, սակայն մահը վրա է հասել կաթվածի հետևանքով: «Վերջին 12 տարում, ինչ ճանաչել եմ Արմեն Հովհաննիսյանին, նրա հետ մեր քաղաքական օրակարգերը կիսով չափ են համընկել։ Որոշ հարցերում և համընդհանուր խնդիրների առաջարկվող լուծումներում երբեմն նույնիսկ հակադիր ենք եղել։ Բայց, կարծում եմ, նույնիսկ նրա քաղաքական մտքերի ամենաանհաշտ հակառակորդներն էսօր հիշելիս կառանձնացնեն նրա պարկեշտությունը, ազնվությունը, իր ճշմարտությունը պաշտպանելու սկզբունքայնությունն ու յուրահատուկ նուրբ հումորը։ «Խորը ցավով տեղեկացա մեր սիրված ընկերոջ, ազգին անմնացորդ նվիրված հայորդի Արմեն Հովհաննիսյանի մահվան մասին։ Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Արմենի ընտանիքին, հարազատներին և բոլոր ընկերներին»,- գրել է հասարակական գործիչ Գիորգի Թումասյանը: «Աննկարագրելի Մարդկային տեսակ էր, մեծ սրտի տեր, իր երկիրը շատ էր սիրում, լավ լուրերով շատ էր ուրախանում, արտաքին քաղաքականության տարատեսակ փոփոխություններից միշտ մտահոգվում էր, մի խոսքով կարող եմ վստահ ասել, որ Հայաստանի Հանրապետության N1 կրթված և ինտիլիգենտ վերլուծաբանն էր, աշխարհի պատմությունը Հայոց այբուբենից լավ գիտեր։ Ամենա կոմպետենտ վերլուծաբանին Հայ ազգը կորցրեց։ Արմենը ամուսնացած էր, ուներ 2 անչափահաս երեխաներ։ Արմեն ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի։ Ես քեզ համար հաճախ կաղոթեմ։ Ափսոս, շատ ափսոս, գրում եմ և չեմ հավատում, բայց կյանք է, ոչ ոք չգիտի, թե առավոտյան իր համար արեգակը կբացվի, թե չի բացվի»,- գրել է ընկերներից Հայկ Թորոյանը: |
Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ կմատուցվի Սուրբ պատարագ (տեսանյութ)
3215:48«Ես Նիկոլ Փաշինյանի խոսքին չեմ հավատում, ինքը խրոնիկ սուտասան է»․ Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
6415:18«Վարորդն ազատվել է աշխատանքից»․ Գեղամ Ասատրյան
8915:06«Համոզված եմ՝ այս անգամ էլ մեղավորները չեն պատժվելու»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
10314:54«Եթե կաթողիկոսն ունի ժառանգներ, ծագում է ժառանգական իրավունք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8314:22«Կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները»․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
13114:12Հերացի փողոցում լարված իրավիճակ է․ անհետ կորածների ծնողները փորձեցին փակել ճանապարհը (տեսանյութ)
16714:06«Ամուսնու դին դրված՝ Աննա Մարդանյանին Տավուշի մարզպետն ազատել է պաշտոնից»․ Ոսկան Սարգսյան
24313:30