«Ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածվել»․ ՀՎԿԱԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել․ «Սոցիալական ցանցի օգտատերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունում այս պահին առկա է ջրծաղիկի դեմ երկու արտադրողի կողմից արտադրված պատվաստանյութ: Մեկը Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ՝ չինական Սինովակ (SINOVAC) ընկերության կողմից արտադրված պատվաստանյութն է, որի կիրառման հրամանը հաստատվել է 30.01.2025 թվականին, մյուսը՝ Բարիցելա (BARYCELA) անվամբ՝ կորեական GC Biopharma ընկերության կողմից է արտադրված, որի կիրառման հրամանը հաստատվել է 07.05.2025 թվականին։
Օգտատերն իր նյութում տեղադրել է Բարիցելա (BARYCELA) անվամբ պատվաստանյութի հրամանը, իսկ նկարում Վարիցելլա (VARICELL VACCINE) անվամբ պատվաստանյութի տուփը:
Առողջապահության նախարարությունը հորդորում է չճշտված տեղեկատվություն չտարածե՛լ և ոչ հավաստի տեղեկատվության պատճառով բնակչության շրջանում անհիմն մտահոգությունների տեղիք չտալ»:

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24