Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մի էջ տեքստ է` ոչ մի բանի մասին». Կարեն Վրթանեսյան

«Մի էջ տեքստ է` ոչ մի բանի մասին». Կարեն Վրթանեսյան
309
Երկուշաբթի, 12 մայիսի, 2025 թ., 19:48

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄԻՊ-ը Գյումրիում Լիլիթ Աղեկյանի հանդեպ ոստիկանների խայտառակ գործողություններին արձագանքել է երկարաշունչ մի տեքստով։
Տեքստի ամեն պարբերությունից հետո հարցնում էի ինքս ինձ. «Ե՞վ ...»։
Կարդացի մինչև վերջ ... Եվ ոչ մի բան։
Մի էջ տեքստ է՝ ոչ մի բանի մասին, «he says, she says» ոճով, վերջում էլ մոտավորապես այն մասին է, որ դե իրավապահները պիտի օրենքով գործեն։
Մի խոսքով, զուտ գրել է, որ երբ հարցնեն. «Բա խի՞ ՄԻՊ-ը չի արձագանքել», ինքն էլ ասի. «Հրես, արձագանքել եմ»։
* * *
— ՄԻՊ, տեսնո՞ւմ ես ինչ է եղել։
Լռություն։
— ՄԻՊ, ո՞ւր ես!!!
Լռություն։
— Միիիիիիիիիպ, ստե՞ղ ես!!!
— Ըհըն։
«ՇՏԱՊ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձագանքել է...»

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան