Քաղաքացին հայտնել է, որ նոտարն իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ

Ապրիլի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ անհայտ տաղամարդը քաղաքացուն սպառնում է և հնարավոր է նաև, որ ծեծի կենթարկի նրան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության ծառայողներին Երևանի բնակիչ 60-ամյա Գայանե Ա․-ն հայտնել է, որ իրեն ոչ ոք չի սպառնացել, չի հարվածել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ 47-ամյա Արման Հ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Մաշտոցի 29 հասցեում գործող նոտարական գրասենյակում պահանջել է իր տան վկայականները, սակայն իրեն տրամադրել են կեղծված վկայականներ: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գայանե Ա․-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նոտար է։

Իտալացի սպորտային լրագրողին դաժանաբար սպանել են
4823:38
Չինաստանում երեխան խեղդվել է լողավազանի ջրահեռացման խողովակի ջրապտույտի մեջ
5023:34
Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
17120:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
35815:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
65713:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
35610:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
280Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
287Երեկ, 21:42