«Անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները». Լարիսա Ալավերդյան
![]() 530 Շաբաթ, 17 մայիսի, 2025 թ., 19:00 Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը տարածել է հայտարարություն՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները։ «2025 թվականի մայիսի 8-ից ականատեսն եմ, թե ինչպես են Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող ոստիկանները, քննիչները, դատախազներն ու դատավոր Հովհաննես Սաֆարյանը հետապնդում լրագրողների միության անդամ, հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին: Հետապնդման տեսակն իր մեջ ներառել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ և 13-րդ հոդվածների խախտումներ՝ խոշտանգում և անմարդկային, անձը նվաստացնող վերաբերմունք, ապօրինի ազատությունից զրկում, արդար դատաքննության իրավունքի ոտնահարում, կարծիքն արտահայտելու ապօրինի սահմանափակում/միջամտություն և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայություն: Երեկ պարզվեց, որ այս «ահռելի» քանակով մարդու հիմնարար իրավունքների խախտումներին միացել է նաև ՀՀ արդարադատության նախարարությունն՝ ի դեմս ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետ Հեղինե Մարտիրոսյանի: Լիլիթ Աղեկյանին հետապնդելու համար Հայաստանի Հանրապետությունում 25 տարի անընդմեջ գործող Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 34-րդ հոդվածը նույնպես ընկավ հարվածի տակ: Հեղինե Մարտիրոսյանի կողմից Լիլիթ Աղեկյանին իր ներկայացուցչի՝ փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ կոնֆիդենցիալ տեսակցություն թույլ չտալն ապօրինի միջամտություն է Եվրոպական դատարան անհատական գանգատ ներկայացնելու համար: Անձն ով պնդում է, որ դարձել է Կոնվենցիայով ճանաչված իրավունքների պայմանավորվող կողմի՝ տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության թույլ տված խախտման զոհ, ապա Բարձր պայմանավորվող կողմը պարտավոր է որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը: Կոչ եմ անում գործող իշխանություններին ճանաչել խնդրի մասշտաբը՝ անհապաղ դադարեցնել Լիլիթ Աղեկյանի հիմնարար իրավունքների խախտումները, Լիլիթ Աղեկյանի գործի վերաբերյալ ճշմարիտ և համապարփակ հաշվետվություն ներկայացնել, Լիլիթ Աղեկյանի իրավաբանական օգնության տրամադրման հարցին շտապ լուծում տալ: Ի վերջո կանգ առնել՝ անհապաղ վերջ դնել խոշտանգումների և վատ վերաբերմունքի նկատմամբ տիրող անպատժելիությանը»,- ասված է հայտարարության մեջ։ |

«Եթե հակառակորդիդ «թուրք» ես կոչում, ինչպե՞ս ես պատկերացնում թուրքի հետ բարեկամությունը»․ Նաիրի Հոխիկյան
9602:06
Հայտնաբերել են կողոպուտ անող «գիշերային թիթեռնիկներին»
18000:24
«Նոր հալածանք․ Վահագն Չախալյանը տեղափոխվել է պատժախուց»․ Գառնիկ Դանիելյան
162Երեկ, 23:36
«ՀՀ-ի համար կենսական անհրաժեշտություն է իշխանափոխությունը». Դավիթ Մանուկյան
182Երեկ, 22:12
Վերին Լարսը փակ է բեռնատարների համար
158Երեկ, 22:06
Կանոնավոր չվերթներ կիրականացվեն Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով
132Երեկ, 21:42
«Քաղաքացին պարտավոր չէ վճարել մի ծառայության համար, որը չի կատարում իր նպատակը». Սոնա Աղեկյան (տեսանյութ)
242Երեկ, 21:36
«Պահանջվեց 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ փորձեն ապահովել դատավորի լսված լինելու իրավունքը»․ Դավիթ Հարությունյան
185Երեկ, 20:54
