«Կենսական անհրաժեշտություն է թափ հաղորդել սահմանամերձ գյուղերի զարգացմանը». Նաիրի Հոխիկյան
![]() 326 Կիրակի, 18 մայիսի, 2025 թ., 02:18 Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Սահմանամերձ գյուղերի գաղափարը Հայաստանում և Ադրբեջանում. Քանի որ մենք սիրում ենք ամեն ինչով համեմատվել թշնամու հետ, փորձենք տեսնել, թե ինչպես են երկու երկրների իշխանությունները վերաբերվում սահմանամերձ բնակավայրերին։ Հայաստանում, ցավոք, մշտապես անտեսված են սահմանամերձ գյուղերը։ Չկա գոնե մեկ գյուղ, որը հատուկ ուշադրության է արժանանում կառավարության կողմից, բացառությամբ որոշ ցածր հարկատեսակների և օգնության նպաստների։ Մեր սահմանամերձ գյուղերում մարդիկ հիմնականում ապրում են դժվար սոցիալական պայմաններում, հնարավորություն չունեն նորոգել իրենց տները, շատ վայրերում չկա բնական գազ, խմելու ջուրը հիմնականում ժամով է կամ ընդհանրապես չկա, վաճառում են դույլերով։ Սահմանամերձ գյուղերի մեծ մասում չկան խանութներ կամ սպասարկման կառույցներ, կիսաքանդ վիճակում են մշակութային ակումբները, չկան կրթական ու ժամանցի կենտրոններ, ճանապարհները աղետալի են։ 2023-ին էլ ՀՀ կառավարությունը որոշեց փակել այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը 100-ից քիչ է։ Այդ դեպքում սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերի դպրոցները փակվում են, ինչն էլ իր հետ բերում է մեծ արտագաղթի։ Այս պայմաններում բնակիչները, բնականաբար, պիտի ձգտեն հեռանալ գյուղից ու հաստատվել որևէ քաղաքում, քիչ թե շատ նորմալ վայրում։ Իսկ ի՞նչ է տասնամյակներ շարունակ արել ու անում Ադրբեջանը։ Նայեք Նախիջևանի ճիշտ սահմանին Սադարակ, Հեյդարաբադ, Օրդուբադ, Բջնակ բնակավայրերը, Արցախի Ջրականի դիմաց՝ Հորադիս գյուղը, Տավուշի Բերքաբեր գյուղի դիմաց՝ ադրբեջանաբնակ Մեզեմ գյուղը և այլն։ Բոլոր սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի կառավարությունը հսկայական ներդրումներ է արել, որ բնակիչների կյանքը առավել հեշտ ու գայթակղիչ լինի։ Ադրբեջանի կառավարությունը պարբերաբար նորոգում, ներկում է սահմանամերձ գյուղերի բոլոր տների տանիքները, նորոգում փողոցները, գյուղերն ապահովում մշտական խմելու և ոռոգման ջրերով, կենցաղային և կոմունալ պայմաններով, գյուղերում պետական պատվերով ստեղծում մեծ խանութներ ու հանդիսությունների, ժամանցի սրահներ։ Սրանք պայմաններ են, որոնք սահմանամերձ գյուղերի բնակիչներին պահում են տեղում և կանխում հնարավոր արտագաղթը, քանի որ Ադրբեջանի իշխանությունը լավ է հասկանում՝ որտեղ կա բնակիչ, այնտեղ ամուր է սահմանը, իսկ եթե դատարկվում է բնակավայրը, թուլանում է նաև սահմանը, դառնում վիճելի։ Ահա թե ինչու Հայաստանում կենսական անհրաժեշտություն է մեծ թափ հաղորդել սահմանամերձ գյուղերի զարգացմանը, պետական պատվերով տների կառուցմանը, սահմանամերձ գյուղերի բնակիչներին անվճար բարձրագույն կրթություն ապահովելուն, ավտոբուսային ցանցի զարգացմանը, ժամանցի ու կրթական կենտրոնների, աշխատատեղերի ստեղծմանը և այլն։ Բոլոր այս առաջնահերթությունները մանրամասն նշված են արմատական փոփոխությունների ծրագրում»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
