2025թ․ առաջին եռամսյակում ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ-ի 129 դեպք

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հայտնում է․ «Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակի օրը մենք հիշատակում ենք ՁԻԱՀ-ից մահացած անձանց՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ բարձրաձայնելու կորուստների և կյանքեր փրկելու համար հրատապ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին։
Մենք շարունակում ենք հիշեցնել ամենակարևորը՝ ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, և վաղ հայտնաբերման և հակառետրովիրուսային պատշաճ բուժման դեպքում ՄԻԱՎ ունեցող անձը կարող է ապրել լիարժեք կյանքով՝ այնպես, ինչպես կապրեր ՄԻԱՎ չունենալու դեպքում։
2025թ․ առաջին եռամսյակի ընթացքում գրանցվել է՝
* ՄԻԱՎ վարակի 129 դեպք, որից 99-ը՝ արական (77%), 30-ը՝ իգական (23%) սեռի շրջանում։
* ՁԻԱՀ-ի 44 դեպք, որից 38-ը՝ արական (86%) և 6-ը՝ իգական (14%) սեռի շրջանում:
* Մահվան 14 դեպք, որից 10-ը՝ արական (71%) և 4-ը՝ իգական (29%) սեռի շրջանում:
* Երեխաների շրջանում (0-14 տարեկան) 2 դեպք»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24