«Ադրբեջանում բռնության սպառնալիքներ ստացող այս կին լրագրողն անգամ չի կարող ԵՄ-ից աջակցություն ստանալ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 377 Երկուշաբթի, 19 մայիսի, 2025 թ., 19:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ադրբեջանցի կին լրագրող Ուլվիա Ալին, ով օրեր առաջ բերման է ենթարկվել իր լրագրողական գործունեությունն իրականացնելու համար, նամակ է գրել Բաքվի բանտից, խնդրել իր ընկերներին հանրայնացնել դա ու պատմել, թե ինչպես է մեկ օրվա մեջ ադրբեջանցի ոստիկաններից ստացել բռնաբարության վերաբերյալ երկու սպառնալիք, եթե շարունակի հրաժարվել տրամադրել իր հեռախոսի գաղտնաբառերը։ Նա պատմում է, որ իրեն բռնել են «Meydan TV» լրատվամիջոցի գործի առնչությամբ, այն պարագայում, երբ ինքը երբեք այդտեղ չի աշխատել, այլ աշխատել է «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի համար։ Պատմել է, թե ինչպես են բոլոր ձերբակալված լրագրողների տանը ոստիկանները «հանկարծակի» թմրանյութ կամ կանխիկ գումար հայտնաբերում։ Ասում է, որ ինքը ծեծի է ենթարկվել, հարվածներ է ստացել գլխին, նաև առանձնահատուկ թիրախավորվել է որպես կին։ Մեզ բոլորիս հայտնի է, որ Ադրբեջանը բռնապետական պետություն է, բայց ես կարևոր եմ համարում շեշտել, որ այդ պետության քաղաքական ղեկավարությունն առանձնահատուկ դաժան ու անհանդուրժող է դարձել 2020 թվականից հետո, երբ շատ ընդդիմադիրներ մեծագույն ուրախությամբ աջակցեցին Ալիևի ագրեսիային՝ ընդդեմ հայերի ու Արցախի։ Ադրբեջանում այդպես էլ չհասկացան՝ ժողովրդավար լինելու միակ հնարավորությունը Արցախի հարցի խաղաղ ու փոխզիջումային տարբերակով կարգավորումն էր, ինչը Ալիևն իր որդեգրած քաղաքականությամբ բացառեց։ Իսկ հիմա բռնաբարության սպառնալիքներ ստացող այս կին լրագրողը անգամ չի կարող ԵՄ-ից կամ ժողովորդավարության ջատագով ներկայացող այլ կողմերից աջակցություն ստանալ, չէ՞ որ Ադրբեջանն ու նրա ղեկավար Ալիևը ԵՄ-ի «հուսալի գործընկերն են»»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
