Շաբաթ, 13 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրին». Սուրեն Սուրենյանց

«Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրին». Սուրեն Սուրենյանց
371
Երեքշաբթի, 20 մայիսի, 2025 թ., 22:48

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ՝ Արման Բաբաջանյանի գլխավորած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը բողոքի ակցիա է իրականացնում: Ակտիվիստները օդանավակայանի ճանապարհին տեղադրել են «Պուտին մարդասպան» գրությամբ պաստառ:
Սույն շրջանակները մի ողբ են կապում, երբ Ցեղասպանության տարելիցի նախօրեին հայտնի քաղաքական շրջանակներին պատկանող երիտասարդներ այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները (ի դեպ, ես էլ չեմ քաջալերում այդ ակցիան՝ դա համարելով պետական տկարության դրսևորում):
Բայց մեր պսևդոարևմտամետները չեն էլ նկատում, որ իրենց այսօրվա հակառուսական ակցիան նույնքան ու ավելի տգեղ է, քան նույնիսկ թշնամական երկրների դրոշներ այրելը:
Հա, ի դեպ:
Նիկոլ Փաշինյանի սիրտը չդիմացավ ու նա անհապաղ դատապարտեց, երբ Երևանում այրվել էին թշնամական դրոշներ, բայց փաստորեն Փաշինյանը «հով լռված» է, երբ տգեղ լուսանկարներով անվանարկում են դաշնակից երկրի:
Փաստորեն, Փաշինյանը համերաշխ է պսևդոարևմտամետների հետ»: