«Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության»․ ՀՀ ԱՆ

ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջի հրապարակումը․ «Հաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։
Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝
▪️ հոգեկան առողջության ախտաբանություններ,
▪️ վարքային խանգարումներ,
▪️ հետսթրեսային խանգարումներ,
▪️ ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում,
▪️ «ժամանակակից» լինելու ձգտում,
▪️ ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։
Կարևոր է ուշադրություն դարձնել դեռահասի վարքագծի ցանկացած փոփոխության՝
? տրամադրության հաճախակի տատանումներ՝ առանց հիմնավոր պատճառների,
? հիշողության և ուշադրության վատթարացում, կենտրոնացման դժվարություն,
? ուսման մեջ թերացում,
? դյուրագրգռություն, ագրեսիվություն, կոնֆլիկտային վարք,
? մշտական հոգնածության զգացում,
? ցերեկային քնկոտություն, գիշերային անքնություն,
? պարփակվածություն, անտարբերություն ինքն իր անձի, հարազատների, ընկերների, նախկինում սիրելի զբաղմունքների նկատմամբ,
? ընկերական շրջապատի փոխարինում՝ «նոր կասկածելի» վարքագծով ընկերներով,
? գումարի մշտական պահանջներ, չհիմնավորված ծախսեր,
? հաճախակի գաղտնի հեռախոսազանգեր:
Ֆիզիոլոգիական ախտանշաններ՝
? մաշկի և տեսանելի լորձաթաղանթների արտահայտված գունատություն կամ կարմրություն,
? լայնացած կամ խիստ նեղացած բբեր, կարմրած աչքեր,
? տագնապային կամ սառած հայացք,
? չփոխկապակցված, դանդաղացած կամ արագացված խոսք,
? ախորժակի կորուստ, քաշի կորուստ,
? քրոնիկ հազ,
? շարժումների կոորդինացման դժվարություն։
Թմրամիջոցների գործածումը վնաս է հասցնում բոլոր օրգան-համակարգերին՝
❗️ նյարդային համակարգի խանգարումներ՝ ինտելեկտի նվազում, թուլամտություն, ծանր փսիխոզներ, հոգեկան ոլորտի այլ խանգարումներ,
❗️ սիրտ-անոթային համակարգի խանգարումներ՝ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում, առիթմիաներ,
❗️ ստամոքս-աղիքային տրակտի գործունեության խանգարումներ,
❗️ վերարտադրողական և սեռական համակարգի գործունեության խանգարումներ՝ պայմանավորված սեռական հորմոնների նորմից շեղումներով»։

«Տգիտությունը դարձել է բոլորիս առողջության և կյանքի սպառնալիք». Սամսոն Գրիգորյան
34917.09.2026, 18:30
Սյունեցին հայտնել է, որ իր ծորակից հոսող ջրում նկատել է մետաղական զանգված
64914.09.2026, 11:36
«Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո»․ ԻՀԱԿ
68113.09.2026, 12:54
«Պատվաստումը հատկապես կարևոր է գրիպի բարդությունների բարձր ռիսկ ունեցողների համար». ԱՆ
76612.09.2026, 09:12
«Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել». ՀՎԿԱԿ
86610.09.2026, 13:18
«Երեք երեխաներ հոսպիտալացվել են․ այսօր էլ կանչեր կան»․ Արմեն Վարդումյան (տեսանյութ)
105707.09.2026, 15:00
«Ահա այն վայրը, որտեղ պետք է բուժվեն թունավորումների հետևանքով տուժած քաղաքացիները»․ Անուշ Պողոսյան
105107.09.2026, 14:12
«Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի». ԱՆ
100407.09.2026, 09:24