«Չէիք մտածո՞ւմ, որ արհամարհական վերաբերմունքի պտուղները քաղելու ժամանակը գալու է»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության որոշ ֆունկցիոներներ բողոքում են համակարգային դարձած մի հիմնախնդրից, որի ճարտարապետները հենց իրենք են։ Խոսքը մինչև 18 տարեկան տղաներ ունեցող ծնողների մասին է, ովքեր քաղաքացիությունից հրաժարվելու որոշում են կայացնում, որպեսզի երեխային զորակոչվելուց ազատեն։ Սկանդալային նախագծի հեղինակ պատգամավորին հաջորդեց ՊՆ նախարարը, թե իբր մտահոգիչ է, որ տղային բանակից ազատելու համար քաղաքացիությունից հրաժարվում են։
Երբ գլխավոր պատասխանատուից սկսած, գերազանցիկի եռանդով, թշնամու «լայք» ստացողի պարտաճանաչությամբ, հանձնում էին մեր հայրենիքը, քանդում էին պետության անվտանգային համակարգը, այդ ժամանակ չէ՞ին մտածում, որ իրենց գործողությունները այսպիսի էֆֆեկտ են ունենալու։
Երբ հայրենիքի պաշտպանության համար սեփական կյանքը տված, հերոսացած մեր տղաների կյանքերի մասին արտահայտվելիս գլխավոր պատասխանատուն ասում է՝ «պլյուս-մինուս 50 զոհ», ՊՆ նախարարը չէր մտածո՞ւմ, որ այդ արհամարհական վերաբերմունքի պտուղները քաղելու ժամանակը գալու է։ Իսկ հիմա ինչո՞ւ են բողոքում, որ մարդիկ գնում են սեփական տնից, սեփական երկրից ու հայրենիքից, որովհետև օրվա պատասխանատուների ցանկացած գործողություն դրդում է այդ քայլին։
Արցախցուն սարքեցին գաղթական, իսկ այսօր Հայաստանի քաղաքացիներին են օրինական կերպով դարձնում գաղթական։ Թշնամին կերազեր նման կերպ օրինական, սեփական կամքով տեղահանություն կազմակերպեր Հայաստանում։ Որովհետև երբ մինչև 18 տարեկանը երեխայի քաղաքացիությունը փոխելու հարց է առաջանում, ապա Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվում են ամբողջ ընտանիքով։ Պատգամավորի ներկայացրած ավելի քան 8700 պատանիների մասին չի խոսքը միայն, այլ նաև նրանց ծնողների ու քույր եղբայրների»։

Սամվել Կարապետյանը հանդես է գալիս հրատապ հայտարարությամբ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
16303:36
«Սա հաղթած թիմի տեսք չի». Լևոն Զուրաբյան
9003:30
Ծեծկռտուք՝ Նոր Արեշում (տեսանյութ)
6803:24
«Ռեժիմի նոր մանիպուլյացիաները». Արթուր Խաչիկյան
7703:18
«Ուղիղ ցուցում՝ Վահագն Հովակիմյանին, ուղիղ հրավեր ընդդիմությանը՝ բախման ու արյունահեղության». Արգիշտի Կիվիրյան
6903:12
«Ժողովրդի ձայնը գողացողը պատասխանատվության է ենթարկվելու». ԴՕԿ
106Երեկ, 17:24
«Կարևորը՝ ձևավորվի ԱԺ, որը նպաստելու է Հայաստանի անվտանգությանը և զարգացմանը»․ Վաղարշակ Հարությունյան
94Երեկ, 17:06
«Այսօր ազգը զարթոնքի պահանջ ունի»․ Արտակ Սարգսյան
89Երեկ, 16:54