Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները
![]() 324 Ուրբաթ, 23 մայիսի, 2025 թ., 13:12 ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը․ «Ադրբեջանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովին՝ ընդդեմ «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության, որը ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակով ունեցող, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություն է և աշխատանքներ է իրականացնում արցախահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Քանի որ կազմակերպությունը պարբերաբար բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և այլ հանցանքների մասին, ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպությանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողություններ» իրականացնելու մեջ և հանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի՝ «պարզ երևացող անհամապատասխանությունը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հավատարմագրված հասարակական կազմակերպությունների հանձնաժողովն Ադրբեջանի բողոքը և CSI-ի գրավոր արձագանքը կքննարկի մայիսի 23-ին։ «Քրիստոնեական միջազգային համերաշխությունը» պարբերաբար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ուշադրություն է հրավիրում ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության վրա՝ հանդես գալով հայտարարություններով և կազմակերպելով տարբեր միջոցառումներ։ ՄԱԿ-ում Ադրբջանի ներկայացուցչության կողմից սկսված այս գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատվական կարգավիճակից զրկելն է։ Սրա միջոցով վտանգվում է անկախ հասարակական կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի համակարգում ազատ արտահայտվելու իրավունքը։ Անցյալ տարվա հուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրավունքների խորհրդում կազմակերպել էր հարակից ձեռնարկ՝ նվիրված արցախահայության վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանը։ 2024թ․ հոկտեմբերի 1-ին և 2025թ․ մարտի 18-ին անցկացվել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։ Ադրբեջանի բողոքում CSI-ին մեղադրվում է «անվավեր կամ հորինված անվանումներ» օգտագործելու մեջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչպես նաև «Ադրբեջանի աղավաղված քարտեզ» ցուցադրելու մեջ, այսինքն՝ քարտեզ, որտեղ ընդգծված է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։ Ադրբեջանը նաև CSI-ին մեղադրում է «իրավիճակային փաստերը խեղաթյուրելու մեջ»՝ անդրադառնալով այն 16 հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնվում են դատավարության փուլում։ Եթե Ադրբեջանին հաջողվի հասնել CSI-ին խորհրդատվական կարգավիճակից զրկելուն, ապա դա կնշանակի՝ ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում քննադատության սահմանափակում, այլև նույնիսկ Լեռնային Ղարաբաղի գոյության մասին հիշատակման արգելք։ Տարածքը էթնիկ զտման ենթարկելով և մշակութային ժառանգության բազմաթիվ կոթողներ ոչնչացնելով՝ Ադրբեջանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրության հիշողությունից»։ Աղբյուրը` ՀՅԴ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
