Բնակարանում բռնկված հրդեհի հետևանքով 5 ամսական երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 27-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 11։20-ի սահմաններում Ազատության պողոտայի շենքերից մեկի բնակարանում «ջերմային այրվածք կոնտակտային այրվածք բոցով 1,2,3,4 աստիճանի» ախտորոշմամբ «Այրվածքաբանության Ազգային Կենտրոն» բուժօգնության են տեղափոխել մինչև 1 տարեկան աղջիկ երեխայի, առողջական վիճակը՝ ծանր։ Դեպքի վայր է մեկնել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ, ովքեր նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Տեղում պարզվել է, որ ժամը 10։45-ից մինչև 11։10-ն ընկած ժամանակահատվածում Ազատության պողոտա նշված շենքի բնակարանի ննջասենյակում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնվել, որի ժամանակ ննջասենյակում է գտվելիս եղել 5 ամսական Ս․ Կ-ն, որտեղից էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
12820:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
32415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
62213:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
33310:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
277Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
283Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
560Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
855Երեկ, 14:51