Դանակահարություն` Վարդենիսում

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից հայտնել են, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դանակահարած քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծանր վիճակում՝ վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, իրավապահները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «կալցեվոյում» Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Գ-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս հայհոյանք է հնչեցրել, ինչի համար պարզաբանումներ կատարելու նպատակով նրան է մոտեցել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Ա-ն և նրանց միջև նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Վարդան Գ-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ա-ին՝ վերջինիս պատճառելով «ձախ թուլակողի շրջանի ծակած-կտրած վերքեր» վնասվածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վարդան Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Jeland-ը կներկայացնի J6 քրոսովերի նոր տարբերակը
12820:57
Աֆղանստանի արևելքում հեղեղումների հետևանքով ավելի քան 40 մարդ է զոհվել (տեսանյութ)
32415:39
«Էփշտեյնի ենթադրյալ հանցակից Սիադին մահացած են գտել»․ #BFMTV
62213:20
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասում գտնվող Wildberries-ի պահեստներին (տեսանյութ)
33310:23
Մեծամորում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է
277Երեկ, 23:54
«Զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
283Երեկ, 21:42
Իրանը հարվածել է ամերիկյան 11 բազայի
560Երեկ, 18:11
Աթենքում տղամարդը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)
855Երեկ, 14:51