Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Միջազգային հնչեղություն ստացած պատմական խաղերում Ադրբեջանի մասին ինֆորմացիա չկա»․ Սամվել Հայրապետյան

«Միջազգային հնչեղություն ստացած պատմական խաղերում Ադրբեջանի մասին ինֆորմացիա չկա»․ Սամվել Հայրապետյան
222
Երեկ, 17:24

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի գեյմերների համայնքը արդեն մի քանի տարի կլինի որ փորձում են պարզել թե ինչի՞ միջազգային հնչեղություն ստացած պատմական խաղերի մեջ իրենց երկրի մասին որևէ ինֆորմացիա չկա, չկա նաև ինֆորմացիա այն հերոսների մասին որոնք որ իրենք անցել են դպրոցի պատմության դասաժամերին, կամ եթե կան էլ ապա ներկայացված են որպես Պարսկական հերոսներ։ Փորձում են պարզել թե ինչու՞ են խաղի քարտեզ ստեղծող-դիզայներները ներկայիս Ադրբեջանի տարածքը տարբեր ժամանակներում կամ որպես Հայաստան ներկայացնում կամ որպես Պարսկաստան։
Տարբեր ժամանակներում դիմել են այդ խաղերը պատրաստող ընկերություններին և այսպես ասած հաշիվ պահանջել, փոխարենը միշտ ստացել են նույն պատասխանը՝ պատմական խաղեր ստեղծելուց դիզայներները, սցենարիստներն ու մնացած մասնագետները օգտվում են միջազգային պատմական աղբյուրներից և վերցնում են այն հատվածները որոնք որ տարբեր երկրների աղբյուրներում հավաստի տվյալներ է ունենում։
Հիմա էլ գեյմերների համայնքը որոշել է դիմել միջազգային դատարան ընդդեմ մի քանի ընկերությունների որ իրենց երկիրը իրենց հերոսներով ու դրոշով ևս ավելացնեն։ Բնականաբար կլինեն ճ կլասի խաղեր որտեղ կավելացնեն բայց միլիարդավոր բազա ունեցող խաղերը պատմությունը չեն խեղաթյուրի։