Թշնամուց փող են ստացել․ «Հրապարակ»
![]() 154 Երեկ, 08:54 «Հրապարակ»-ը գրում է․ «Ապրիլին մեղադրանք էր հարուցվել ազգային արխիվի մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ արխիվի տնօրենի նախկին տեղակալ Սոնյա Միրզոյանի նկատմամբ, որին ազատել են աշխատանքից և տնային կալանք տվել։ Քննչական կոմիտեից միայն հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանության, նաև «օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ»՝ ՀՀ քրօր․ 418-րդ հոդվածի 1-ին մասով (դավաճանություն) եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով (լրտեսություն): Արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ դա իր պաշտոնավարած շրջանին չի վերաբերում՝ «կարող է խոսք լինել Հայաստանում բնակեցված ադրբեջանցիների մասին, որոնք բնակվել են 19-րդ դարում եւ 20-րդ դարի սկզբին», եւ պնդել էր, որ դրանք գաղտնի տեղեկություններ չեն՝ հրապարակված են, եւ «արխիվը պարտավոր է տեղեկություններ տրամադրել ցանկացած դիմողի, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացու»: Մեր տեղեկություններով, ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում առկա ադրբեջանական բնակչության քանակի, տեղաբաշխման մասին, որոնք, բնականաբար, ծառայեցվելու են իրենց շահերին: Բայց անգամ եթե դրանք գաղտնի տեղեկություններ չեն, միայն այն փաստը, որ տրամադրվել են գումարի դիմաց, բավարար է, որ հանցագործություն դիտվի: Ի դեպ, Տեր-Պետրոսյանի նախկին ռեֆերենտ Մուրադ Բոջոլյանը 2002-ին դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման՝ դավաճանության հոդվածով, միայն այն բանի համար, որ Հայաստանում հրապարակված մամուլից ծաղկաքաղ էր արել եւ գումարի դիմաց տրամադրել թուրքական հատուկ ծառայություններին»:
|
Այս գիշեր կրկին Խոզնավարում կրակոցներ են լսվել
10613:12«Դիվական խրախճանք է քրիստոնյա Հայաստանում»․ Ասողիկ աբեղա Կարապետյան
14312:36«Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում Սերժ Սարգսյանին»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
32512:12«Ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար»․ Նիկոլ Փաշինյան
14510:06«Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում»․ Նիկոլ Փաշինյան
17109:30Կառավարությունը հաջորդ տարի նույնականացման քարտերի ներդրման նոր համակարգ կմտցնի շրջանառության մեջ. «Ժողովուրդ»
15809:24Դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են․ «Հրապարակ»
12109:12Եղանակն առաջիկայում (լուսանկար)
15208:30