Սկանդալային տեսանյութ. «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում»․ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկները՝ վիրակապվող ծանր բուժառուին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Նորք Մարաշ ԲԿ-ում քաղաքացու տանջալից ու ողբերգական մահից հետո, քաղաքացիներն ահազանգում, տեսանյութեր և ձայնագրություններ են ուղարկում խմբագրություն։
Հանրությանն ենք ներկայացնում քաղաքացիների ուղարկած սկանդալային մի տեսանյութ (ԲԿ-ի 1-ին հարկ, դուպլեքս բաժնի ընդունարան-սպասասրահ և վիրակապարան), թե ինչպես են Նորք-Մարաշ սրտաբանական ԲԿ-ում Հիպոկրատի երդում տված «բժիշկները», իրենց վիրահատած բուժառուի հետվիրահատական ցավերին ի պատասխան, կոպիտ բառապաշարով հորդորում՝ «․․․ գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում» (ներկայացնում ենք նաև տեսագրության սղագրությունը)։
Բուժառու - ես ասում եմ ձեզ, հայերեն, բերնեբերան ասում եմ՝ ձեռ մի տվեք վերքիս, մեռնում եմ։
Բժիշկ - դե ուրեմը մի եկեք ստեղ։
Բուժառու - էն գլխից ես սխալ հիվանդանոց մտա, խի՞ եկա էս անտեր հիվանդանոց, ես գիտեի, որ էս հիվանդանոց պտի չգայի։
Բժիշկ - սա լինի քո վերջին այցը, վիրակապությունը դնում ենք, գնում եք և այլևս այստեղ չեք վերադառնում։
Այս ԲԿ-ի և բուժանձնակազմի գործողություններին վերաբերող այլ տեսա-ձայնագրություններ խմբագրությունը կհրապարակի նաև առաջիկայում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Եթե Դուք (Ձեր հարազատները) ևս տուժել եք վերոնշյալ բժիշկների, կամ Նորք Մարաշ ԲԿ-ի այլ աշխատակիցների գործողություններից, կարող եք զանգահարել խմբագրության լրահավաք հեռախոսահամարին (010 55 20 59), կամ գրել (ուղարկել ձայնագրություններ, տեսագրություններ, այլ նյութեր) [email protected] լրահավաք հասցեին, կամ ֆեյսբուքի էջին։
Խմբագրությունը երաշխավորում է տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը։
Հիշեցնենք, որ ՄԱՄՈՒԼ․am լրատվականն անդրադարձել էր՝ Նորք Մարաշ ԲԿ-ի բժիշկներ՝ Գագիկ Հեբոյանի, Քրիստինե Պողոսյանի, Հովհաննես Ավդալյանի, Գագիկ Հապետյանի, Էդուարդ Պետրոսյանի, Արա Անանյանի դեմ ներկայացված հաղորդմանը, համաձայն որի՝ «սրտի բաց վիրահատությունից հետո լիարժեք ապաքինված քաղաքացին մահացել է բուժանձնակազմի՝ կյանքի համար վտանգավոր գործողությունների, իսկ ծայրահեղ ծանր վիճակում՝ անգործության հետևանքով», որի մասով հարուցվել է քրեական գործ։
Խմբագրությունն անդրադարձել է այս միջադեպին հետևյալ հոդվածներում՝
2) «Նորք Մարաշ ԲԿ-ն քաղաքացու մահվանից 26 օր անց է միայն «ցավակցություն» հայտնում»,


«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
23621.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
43219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
64317.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
131416.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
126416.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
62615.10.2026, 18:06
«Էլեկտրոնային սիգարետներն անվնաս չեն»․ ԱՆ
80212.10.2026, 17:24
«Ներկայում ՀՀ-ում ժանտախտի օջախները գտնվում են ցածր ակտիվության վիճակում»․ Ծաղիկ Վարդանյան (լուսանկար)
100009.10.2026, 11:12