Ուրբաթ, 30 մայիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 համադասարանցիների

19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 համադասարանցիների
286
Այսօր, 00:06

Մայիսի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հակոբ Մանանդյան և Հայկ Հովսեփյան փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ, 19-ամյա Դավիթ Վերմիշյանն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորներին, ովքեր համադասարանցիներ են, նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վրաերթի ենթարկվածների և «Opel»-ի վարորդի ինքնությունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: