«Երբ բուժքույրն ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, զգացի՝ երեխաս մահացավ»․ «Մուրացան»-ում մահացած փոքրիկի մայր
![]() 713 Հինգշաբթի, 29 մայիսի, 2025 թ., 15:00 Ինչպես հայտնել ենք մայիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ Վեդի քաղաքի բնակչուհու 1,7 տարեկան տղա երեխայի ինքնազգացողությունը վատացել է, ինչից հետո մայրը երեխային տեղափոխել է Երևան՝ «Մուրացան» մանկական հիվանդանոց: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում մայրը, երեխայի տատիկն ու մյուս ազգականները ասել են. «Տղաս 1,7 տարեկան է, տանը ինքնազգացողությունը վատացավ, սկսեց փսխել, զանգագարեցի «Մուրացան» մանկական հիվանդանոցի մեզ ծանոթ բժշկին, ով ասաց, թե ինքը աշխտանքի չէ, բայց կարող են հանգիստ երեխային բերել հիվանդանոց: Ես էլ տաքսիով երեխայիս հասցրի էստեղ, հույսով, որ երեխայիս կբուժեն: Բուժքույրը, չգտես ինչու, մի քանի ներարկում կատարեց ու արդեն երբ ուզում էր 5-րդ ներարկումը կատարել, տեսա, որ երեխուս գույնը գցեց, ու զգացի, որ նա մահացավ, գոռացի՝ էս ինչ արեցիր բժշկուհի, պատասխանեց որ ոչինչ էլ չի արել, մինչդեռ իմ ներկայությամբ է այդ 4 ներարկումները կատարել: Հիմա մտածում եմ՝ ավելի լավ էր երեխես մնար իմ տանը, տան պայմաններում բուժեինք, քան թե բերեցինք էստեղ, դիակը տվեցին: Ճիշտ է՝ ես իմ երեխուն հետ չեմ բերի, բայց պահանջում եմ հիվանդանոցի տնօրինությունից, Առողջապահության նախարարից, որպեսզի հետևողական լինեն ու էս հարցին մատների արանքով չմոտենան: Նման բժիշկներն իրավունք չունեն զբաղվել առողջապահությամբ ու մեղավորը պետք է պատասխան տա, որպեսզի հետագայում մյուս բժիշկների համար դաս լինի: Մենք արդեն կատարվածի մասին ահազանգել ենք 1-02, էրեբունու ոստիկանությունից են եկել, մեզ լսել են, ու հիմա սպասում ենք, թե քննիչը երբ կկանչի մեզ: Մենք նաև պահանջում ենք, որպեսզի երեխայի դիահերձմանը հարազատերից 2 հոգի պարտադիր ներկա լինեն, քանի որ վստահ ենք, որ երեխան չէր մահանա, եթե բժշկուհին իրար վրա մի քանի ներարկում չաներ»: |
Իսրայելն սպանել է իրանցի ևս մեկ միջուկային գիտնականի և նրա ընտանիքի 11 անդամի (լուսանկար)
381Երեկ, 23:44Վարդենիսում 63-ամյա տղամարդ է ինքնասպան եղել
205Երեկ, 12:42Մեկ գիշերում թալանել են Սարյան 4 հասցեում կայանված մի քանի մեքենաներ
270Երեկ, 11:24Ողբերգական ավտովթար՝ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին․ կա 2 զոհ
41127.06.2025, 12:30Հրդեհ՝ Ծարավ Աղբյուր փողոցում․ 350 բնակիչ է տարհանվել (տեսանյութ)
32727.06.2025, 08:48Ադրբեջանի «Ալով» գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
88927.06.2025, 00:28ՀՀ-ում գործող արբիտրն ապօրինի որոշումներ է կայացրել, քաղաքացիներից հափշտակել խոշոր չափերով գումարներ
24426.06.2025, 22:06Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
29126.06.2025, 22:00